Մերի Մաքլեոդը ծնվել է 1875 թվականին՝ Հարավային Կարոլինայում։ Նա նախկին ստրուկներ Սեմ և Պետս Մակլեոդների ընտանիքում 17 երեխաներից 15-րդն էր[13][14][15]։ Մանկուց Մերին օգնել է ծնողներին աշխատանքում[16]։ 1895 թվականին ավարտել է քոլեջը։ Հետագայում Մաքլեոդը երազում էր միսիոներ դառնալ, սակայն ոչ մի եկեղեցի չցանկացավ հովանավորել նրան[16]։ 1898 թվականին Մերին ամուսնացավ Ալբերտուս Լ. Բեթյունի հետ։ Նա աշխատել է հարավային փոքր դպրոցներում որպես ուսուցիչ[13]։
1904 թվականին Բեթյունի հետ ամուսնությունը լուծարվեց, և նա որդու հետ տեղափոխվեց Ֆլորիդա։ Նա Ֆլորիդա նահանգի Դեյթոնա-Բիչ քաղաքում բացել է իր սեփական դպրոցը և ինստիտուտը նեգրերի աղջիկների համար[13]։ 1929 թվականից դպրոցը միավորվել է տղամարդկանց քոլեջի հետ և դարձել սևամորթների համար համալսարան Բեթյուն-Քուքմենի համալսարան[en][13]: Բեթյունը համալսարանի տնօրենն էր մինչև 1942 թվականը, իսկ հետո կրկին տնօրեն է եղել 1946-1947 թվականներին։ Նրա ղեկավարությամբ հաստատությունը ստացել է լիակատար հավատարմագրում և մարդկանց թիվը հասել է մինչև 1000-ի[13]։
↑Landfall, Dolores and Sims, J. (Summer, 1976). «Mary McLeod Bethune: The Educator; Also Including a Selected Annotated Bibliography», Journal of Negro Education. 45 (3) pp. 342—359.