Մեծ ճգնաժամ, համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որը տեղի է ունեցել հիմնականում 1930-ական թվականներին և սկիզբ առել Միացյալ Նահանգներից։ Մեծ ճգնաժամի ժամանակահատվածը տարբեր երկրներում տարբեր է, շատ երկրներում այն սկսվել է 1929 թվականին և ավարտվել 1941 թվականին[1]։ Այն ամենաերկար, ամենախորը և ամենասփռված տնտեսական ճգնաժամն էր 20-րդ դարում[2]։ 21-րդ դարում Մեծ ճգնաժամի օրինակը օգտագործում են համաշխարհային տնտեսական ճգնաժամները հաղթահարելու համար[3]։
Ճգնաժամը սկսվեց Միացյալ Նահանգներում երբ 1929 թվականի սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ արժեթղթերի մեծ անկում, և համաշխարհային նորություններում այն հայտնի դարձավ 1929 թվականի հոկտեմբերի 29-ի ֆոնդային բորսաներ ինդեքսների աննախադեպ մեծ անկումից հետո (հայտնի որպես Սև երեքշաբթի)։ 1929-ից 1932 թվականներին համաշխարհային Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) ընկավ 15%-ով։ Համեմատության համար, 2008-2009 թվականների համաշխարհային ճգնաժամի արդյունքում համաշխարհային ՀՆԱ-ն ընկավ մոտ 1%[4]։ Որոշ տնտեսություններ սկսեցին վերականգնվել 1930-ական թվականների կեսերից, սակայն շատ երկրներում Մեծ ճգնաժամի բացասական հետևանքները տևեցին մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը[5]։
Մեծ ճգնաժամը ծանր հարված հասցրեց և հարուստ և աղքատ երկրներին։ Անձնական եկամուտը, հավաքված հարկերը, շահույթը և գները անկում ապրեցին, իսկ միջազհգային առևտուրը նվազեց ավելի քան 50%-ով։ ԱՄՆ-ում գործազրկությունը հասավ 25%-ի, իսկ շատ երկրներում այդ ցուցանիշը 33% էր։
Ամբողջ աշխարհի քաղաքներին մեծ հարված հասցվեց, հատկապես նրանց, որտեղ ծանր արդյունաբերություն մեծ տեղ էր գրավում։ Համաշխարհային պահանջարկը մեծ անկում ապրեց։ Գյուղատնտեսությունը նույնպես անմասն չմնաց, քանի որ հացահատիկի գները ընկան 60%-ով[6][7][8]։
Տնտեսական պատմիչները սովորաբար Մեծ ճգնաժամի սկիզբ են համարում 1929 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ֆոնդային բորսայում գների հանկարծակի անկումը։ Այուամենայնիվ[10] որոշները կարծում են, որ այն Մեծ ճգնաժամի առիթներից էր և ոչ հիմնական պատճառը[11]։
Չնայած Ուոլ Սթրիթի ճգնաժամին որոշ ժամանակ լավատեսությունը մնաց։ Ջոն Դևիսոն Ռոքֆելլերն ասել էր,-«Այս օրերում շատերը տուժեցին։ Իմ կյանքի 93 տարիներին ճգնաժամերը եկել և գնացել են։ Միշտ կայունությունը վերադարձել է և կվերադառնա նորից։»[12] Ֆոնդային բորսան սկսեց աճել 1930 թվականի սկզբին` վերադառնալով 1929 թվականի մակարդակին ապրիլին։ Սակայն այն դեռ 30%-ով ցածր էր 1929 թվականի սեպտեմբերի մակարդակից[13]։
Պետությունը և մասնավոր հոտվածը 1930 թվականի առաջին կեսին ավելի շատ ծախսեցին քան նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածում։ Մյուս կողմից հաճախորդները, որոնք մեծ կորուստներ ունեցան ֆոնդայում բորսայի անկման ժամանակ, կրճատեցին իրենց ծախսերը 10%-ով։ Բացի դրանից 1930-ական թվականների կեսերին երաշտ մեծ հարված հասցրեց ԱՄՆ-ի գյուղատնտեսությունը[14]։
1930 թվականի կեսերին տոկոսադրույները ընկան ծացրագույն մակարդակին, սակայն սպասված դեֆլացիան և ծասխումների կրճատումը բերեց ներդրումների կրճատման[15]։ 1930 թվականի մայիսին ավտոմեքենաների վաճառքները նվազեցին` հասնելով 1928 թվականի մակարդակին։ Գները հիմնականում անկում ապրեցին, չնայած աշխատավարձերը մնացին կայուն 1930 թվականին։
Տնտեսական ցուցանիշներ
Տնտեսական ցուցանիշների փոփոխություն 1929-32 թվականներին[16]
↑«Economics focus: The Great Depression». The Economist.
↑Schultz, Stanley K. (1999). «Crashing Hopes: The Great Depression». American History 102: Civil War to the Present. University of Wisconsin–Madison. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 13-ին.