1963 թվականից հասարակական կարգով եղել է «Գիտություն և տեխնիկա» պարբերականի գլխավոր և Հայկական ՄԱՀ ԳԱ տեղեկագրի տեխնիկական գիտությունների բաժանմունքի պատասխանատու խմբագիր։ Հիմնականում զբաղվել է մետաղների կտրման և մեքենաշինության տեխնոլոգիայի հարցերով. մետաղների կտրման պրոցեսները կառավարող ֆիզիկական հիմունքների հայտնաբերմամբ, ռեժիմային դաշտի՝ մեքենաների շահագործման պայմաններում լծորդների որակը և դրանց երկարակեցությունը որոշող օպտիմալ պարամետրների սահմանմամբ։ Ստեղծել է բնական քարերը (այդ թվում բազալտները) մշակող հատուկ հաստոցներ[4]։
Երկեր
Մետաղների կտրման հիմունքները, 2 հրատարակություն, Երևան, 1961 (համահեղինակ)։
Оптимизация режимов резания при решении технологических задач, Е., 1981 (համահեղինակ)[5]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 275)։