Մարգերիտա Հակ
Մարգերիտա Հակ իտալ.՝ Margherita Hack |
---|
| Ծնվել է | հունիսի 12, 1922(1922-06-12)[1][2][3] Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4] |
---|
Մահացել է | հունիսի 29, 2013(2013-06-29)[1][2][3] (91 տարեկան) Տրիեստ, Իտալիա[4] բնական մահով[5] |
---|
Գերեզման | Տրիեստ |
---|
Բնակության վայր(եր) | Իտալիա |
---|
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
---|
Դավանանք | աթեիզմ |
---|
Մասնագիտություն | աստղաֆիզիկոս, աստղագետ, ոչ գեղարվեստական գրող, հետազոտող, համալսարանի դասախոս, գիտության մասսայականացնող, թեթևատլետ և secularist |
---|
Հաստատություն(ներ) | Տրիեստի աստղադիտարան և Տրիեստի համալսարան |
---|
Գործունեության ոլորտ | աստղաֆիզիկա, աստղագիտություն[6] և աստղագիտական աստղադիտարան[6] |
---|
Անդամակցություն | Լինչեի ազգային ակադեմիա |
---|
Ալմա մատեր | Ֆլորենցիայի համալսարան |
---|
Տիրապետում է լեզուներին | իտալերեն[2][6] |
---|
Պարգևներ | |
---|
Ստորագրություն
| Margherita Hack Վիքիպահեստում |
Մարգերիտա Հակ (իտալ.՝ Margherita Hack, հունիսի 12, 1922(1922-06-12)[1][2][3], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4] - հունիսի 29, 2013(2013-06-29)[1][2][3], Տրիեստ, Իտալիա[4]), իտալացի աստղաֆիզիկոս, գիտահանրամատչելի գրքերի հեղինակ։
Կենսագրություն
Ծնվել է Ֆլորենցիայում, 1945 թվականին ավարտել է Ֆլորենցիայի համալսարանը։ 1947-1954 թվականներին աշխատել է Արչետրի աստղադիտարանում, 1954-1964 թվականներին` Մերատեի աստղադիտարանում։ 1964-1997 թվականներին Տրիեստի համալսարանում աստղագիտության պրոֆեսոր էր, 1964-1987 թվականներին` միաժամանակ տնօրեն էր Տրիեստի աստղադիտարանում։
Դեի Լինչեի ազգային ակադեմիայի անդամ է (1978):
Հիմնական աշխատություններն աստղային սպեկտրասկոպիայի բնագավառում են։ Հետազոտություններ է անցկացրել մթնոլորտում տարբեր տեսակի աստղերի ֆիզիկական պայմանների և քիմիական բաղադրությունների ուսումնասիրման նպատակով։ Ուսումնասիրել է կրկնակի աստղերը, ինչպիսիք են` Էպսիլոնը Կառավար համաստեղությունում, Քնար և Աղեղնավոր համաստեղության աստղերը, առաջարկել է այս աստղերի նոր մոդելներ, որոնք հիմնված են ոչ միայն վիզուալ լուսապատկերային հետազոտությունների, այլև սպեկտրի ուլտրամանուշակագույն համակարգի վրա։ Մշակել է սպեկտրալ դասակարգումը, հաշվարկել է մթնոլորտում աստղերի մեծ քանակությամբ մոդելների ուրվագծերը։ Օտտո Ստրուվեի հետ նախապատրաստել և նրա մահից հետո հրատարակել է «Աստղային սպեկտրասկոպիա» չորս հատորանոց հավաքածուն, ակնարկ հիմնականան հետազոտական տվյալների։
1976-1979 թվականներին եղել է Միջազգային աստղագիտական միության «Աստղային սպեկտրներ» թիվ 29 կոմիսիայի նախագահը։
Լինչեոյի մրցանակի դափնեկիր է` աստղագիտությունից և գեոֆիզիկայից(1980)։
Նրա պատվին է անվանվել թիվ 8558 աստերոիդը։
2002 թվականից հանդիսանում է իտալական Աթեիստներ և ագնոստիկների միության[9] պատվավոր նախագահ, բուսակեր է։
2005 և 2006 թվականներին Լոմբարդիայում անցկացված մարզային և ազգային պառլամենտների ընտրություններում Իտալացի կոմունիստների կուսակցության ցուցակով դարձել է պատգամավոր, սակայն երկու անգամ էլ հրաժարվել է` իրեն նվիրելով աստղագիտությանը։
2009 թվականին Եվրապառլամենտի ընտրություններում առաջադրվել է հակակապիտալիստական ցուցակով, 2010 թվականին մարզային ընտրություններում` Ձախերի ֆեդերացիայի կողմից, 2013 թվականի համապետական ընտրություններում` «Democrazia Atea» կուսակցության կողմից։
Հանդես է եկել Վլադիմիր Պոզների «Նրանց Իտալիան» փաստավավերագրական ֆիլմում (2011):
Մահացել է Տրիեստում։
Հրատարակություններ
- Esplorazioni radioastronomiche — Trattato teorico e pratico. Torino, Boringhieri, 1964.
- L’universo violento della radioastronomia, Mondadori, 1983;
- L’universo alle soglie del 2000. Dalle particelle alle galassie, Rizzoli, Milano, 1992;
- Dalle particelle alle Galassie, Rizzoli, 1992;
- Cataclysmic Variables and Related Objects, con C. la Dous, Pier Luigi Selvelli, H. Duerbeck, M. Friedjung, A. Bianchini, R. Viotti), *Alla scoperta del sistema solare con A. Braccesi e G. Caprara, Mondadori, Milano, 1993;
- Sette variazioni sul cielo, Raffaele Cortina, 1999;
- L’Universo alle soglie del terzo millennio, Rizzoli, 1997;
- L’amica delle stelle. Storia di una vita, Rizzoli, 2000;
- Etica, biodiversità, biotecnologie, emergenze ambientali con Gino Ditadi Trisonomia, 2002;
- Storia dell’astronomia. Dalle origini al duemila e oltre, Edizioni dell’Altana, 2002;
- Origine e fine dell’universo con Pippo Battaglia, Walter Ferreri, Utet libreria, 2004;
- Vi racconto l’astronomia, Laterza, 2004;
- Una vita fra le stelle, Di Renzo Editore, Roma, 1995, 2005;
- Idee per diventare astrofisico — osservare le stelle per spiegare l’universo (i misteri della scienza a cura di Lisa Vozza), Zanichelli, 2005;
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Scienza a due voci — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #124084621 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Il Messaggero (իտալ.) — Roma: Caltagirone Editore, 2012. — ISSN 1126-8352; 1129-6224; 2499-3980
- ↑ 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ quirinale.it (իտալ.)
- ↑ Dettaglio decorato (իտալ.) — presidenza della Repubblica Italiana.
- ↑ UAAR official site
Գրականություն
- Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп.. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|
|