Մանվել Գամբուրյան
|
---|
Ծնվել է | Մանվել Գամբուրյան մայիսի 8, 1981 (43 տարեկան) Հայկական ԽՍՀ Գյումրի, ՀԽՍՀ |
---|
Այլ անուններ | Պիտբուլ Զնդան |
---|
Երկիր | Հայաստան |
---|
Ազգություն | Հայ |
---|
Հասակ | 1,65 մ |
---|
Քաշ | 66 կգ |
---|
Կարգ | Գերթեթևքաշային Թեթևքաշային Երկրորդ կիսամիջինքաշային |
---|
Տիրույթ | 1,70 մ |
---|
Թիմ | «Team Hayastan» «Glendale Fighting Club» «S.K. Golden Boys» |
---|
Դաս | Սև գոտի երրորդ դան (ձյուդո) Սև գոտի երկրորդ դան (Կյոկուշին կարատե) |
---|
Ակտիվ շրջան | 1999-այժմ |
---|
|
Խառնամարտ |
---|
Ընդհանուր | 14 |
---|
Հաղթանակներ | 13 |
---|
Նոկաուտով | 2 |
---|
Հանձնվեցնելով | 6 |
---|
Որոշմամբ | 5 |
---|
Պարտություններ | 8 |
---|
Հանձնվելով | 1 |
---|
Որոշմամբ | 5 |
---|
Որակազրկմամբ | 1 |
---|
Չկայացած | 1 |
---|
|
Այլ տեղեկություն |
---|
Ազգականներ | Կարո Փարիզյան (զարմիկ) |
---|
Մանվել Գամբուրյան (մայիսի 8, 1981(1981-05-08)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի մենամարտիկ։
Հանդես է եկել մի շարք այնպիսի հաջողված մարտական ակումբներում, ինչպիսիք են «King of the Cage»-ը և «Ultimate Fighting Championship»-ը (UFC)։
Մենամարտիկ Կարո Փարիզյանի զարմիկն է։
Կենսագրություն
Մանվել Գամբուրյանը ծնվել է 1981 թվականի մայիսի 8-ին, Գյումրիում։ Տասը տարեկան հասակում ծնողների հետ մշտական բնակության է տեղափոխվել ԱՄՆ, որտեղ սկսել է լրջորեն զբաղվել ձյուդոյով, բազմիցս դարձել պատանեկան տարբեր մրցումների հաղթող և մրցանակակիր, ստացել է սև գոտի և երկրորդ դան այդ մարզաձևում։ Տասնհինգ տարեկանից տիրապետել է նաև կիոկուսին կարատեի։ Վերապատրաստվել է Հյուսիսային Հոլիվուդի Hayastan MMAA Academy-ում մարզիչներ Գոքոր Չիվիչյանի և Ջին Լեբելի ղեկավարությամբ[2]։
Պրոֆեսիոնալ կարիերայի սկիզբ
Խառը մենամարտերում պրոֆեսիոնալ մակարդակով Գամբուրյանն իր դեբյուտը կատարել է դեռևս 17 տարեկանում՝ 1999 թվականի փետրվարին։ Մի երեկո նա ստիպել է երկու հակառակորդի միանգամից հանձնվել՝ առաջինին 17 վայրկյանում, երկրորդին 16 վայրկյանում։ Նա մարտնչել է փոքր ամերիկյան KageKombat և Reality Submission Fighting խթանիչներով ։ 2001 թվականի մարտին նա կրեց իր առաջին պարտությունը պրոֆեսիոնալ կարիերայում՝ միավորներով պարտվելով UFC-ի ապագա չեմպիոն Շոն Շերկին։
2003 թվականի օգոստոսին նա մասնակցել է King of the Cage մրցաշարին, որտեղ 21 վայրկյանում նոկաուտի է ենթարկել հայտնի բրազիլացի Խորխե Սանտյագոյին։ Նրա զարմիկ Կարո Փարիզյանը նրան տվել է «Պիտբուլ» մականունը՝ հակառակորդից ամուր կառչելու ունակության համար։
The Ultimate Fighter
2007 թվականին իր մարզական կարիերայի երկար ընդմիջումից հետո Գամբուրյանը դարձել է հանրահայտ The Ultimate Fighter մարտական ռեալիթի շոուի հինգերորդ սեզոնի մասնակից՝ միանալով մարզիչ Յենս Պալվերի թիմին։ Միևնույն ժամանակ նրան տրվել է նոր մականուն՝ «Զնդան», քանի որ «Պիտբուլ»-ն այն ժամանակ արդեն օգտագործել են հայտնի մարտիկներ Անդրեյ Օրլովսկին և Տիագո Ալվիսը[3]։
Նախնական փուլում նա հաջողությամբ հաղթահարել է Նոա Թոմասին՝ օգտագործելով հետադարձ արմունկի հանգույցը, ապա քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ փուլերում համապատասխանաբար միավորներով հաղթեց Մեթ Վիմանին և Ջո Լոզոնին։ Այս բոլոր մենամարտերում Գամբուրյանն իր փոքր հասակի պատճառով համարվում է անդերդոգ, իսկ Լոզոնի հետ մենամարտից հետո UFC-ի նախագահ Դեյնա Ուայթն անձամբ ներողություն է խնդրել նրանից՝ իրեն թերագնահատելու համար։
Եզրափակիչ վճռորոշ մենամարտում, որն անցկացվել է 2007 թվականի հունիսին Լաս Վեգասում, նա հանդիպել է մեկ այլ եզրափակիչի՝ Նեյթ Դիասի հետ։ Գամբուրյանը վերահսկել է ամբողջ մենամարտի ընթացքը, սակայն երկրորդ ռաունդում նա ուսի հոդախախտ է ունեցել և ստիպված եղել հանձնվել։ Բացի այդ միջադեպից, նա այլևս երբեք որևէ մեկին չի հանձնվել MMA-ում իր հետագա կարիերայի ընթացքում[4]։
Ultimate Fighting Championship
Չնայած TUF-ի եզրափակիչում պարտությանը, Գամբուրյանը, այնուամենայնիվ, հնարավորություն է ստացել պայմանագիր կնքել աշխարհի խոշորագույն մարզական կազմակերպության՝ Ultimate Fighting Championship-ի հետ։ Հետագա տարիներին նա այստեղ հաղթել է Նեյթ Մոհրին և Ջեֆ Քոքսին, բայց պարտվել է Ռոբ Էմերսոնին և Տիագու Տավարիսին։
World Extreme Cagefighting
Երկու անընդմեջ պարտություն կրելուց հետո Գամբուրյանը որոշել է իջնել կիսաթեթև քաշային կարգ և սկսեց ելույթներ ունենալ UFC-ի World Extreme Cagefighting կազմակերպությունում։ Նա այստեղ աչքի է ընկել այնպիսի մարտիկների նկատմամբ հաղթանակներով, ինչպիսիք են Ջոն Ֆրանկին, Լեոնարդ Գարսիան և Մայք Բրաունը, վերջին դեպքում նա վաստակել է բոնուս երեկոյի լավագույն նոկաուտի համար[5][6][7]։
Մի շարք հաջող ելույթների շնորհիվ նա իրավունք է ստացել մասնակցելու կիաթեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի մրդաշարին, որն այդ ժամանակ պատկանել է բրազիլացի Ժոզե Ալդուին։ Չեմպիոնական պայքարի երկրորդ ռաունդում Ալդուն նոկաուտի է ենթարկել Գամբուրյանին՝ դրանով իսկ պահպանելով չեմպիոնական գոտին[8]։
2010 թվականի հոկտեմբերին, երբ WEC կազմակերպությունը վերջապես միացվել է UFC-ին, այնտեղից բոլոր ուժեղագույն մարզիկները ավտոմատ կերպով պայմանագիր են կնքել նոր սեփականատիրոջ հետ, այդ թվում՝ Գամբուրյանը[9]։
Վերադարձ UFC
Հաջորդ վեց տարիների ընթացքում՝ 2011-2016 թվականներին, Մանվել Գամբուրյանն մշտապես ելույթներ է ունեցել UFC-ի ութանկյուն ռինգում։ Նրան հաջողվել է այստեղ հաղթել այնպիսի ուժեղ մրցակիցների, ինչպիսիք են Միխիհիրո Օմիգավան, Քոուլ Միլլերը, Քոդի Գիբսոնը և Սքոթ Յորգենսենը։ Սակայն նա պարտվել է հինգ մենամարտում, իսկ մենամարտերից մեկն անվավեր է ճանաչվել, քանի որ նրա մրցակից Դենիս Զիֆերը դոպինգ թեստ չի հանձնել։
2016 թվականի նոյեմբերին բրազիլացի Ջոնի Էդուարդին տեխնիկական նոկաուտով պարտվելուց հետո Գամբուրյանն անմիջապես հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին[10]։
Տիտղոսներ և նվաճումներ
Խառը մենամարտեր
- Ultimate Fighting Championship
- The Ultimate Fighter 5-րդ մրցաշրջանի եզրափակիչի մասնակից
- World Extreme Cagefighting
- Երեկոյի լավագույն նոկաուտ Մայք Բրաունի հետ մենամարտում
Պրոֆեսիոնալ կարիերան
Արդյունքը
|
Ռեկորդը
|
Հակառակորդը
|
Տեսակը
|
Իրադարձությունը
|
Ամսաթիվը
|
Ռաունդը
|
Տևողությունը
|
Վայրը
|
Նշումներ
|
Հաղթ.
|
12-7
|
Միչիհիրո Օմիգավա
|
|
UFC on Fox։ Shogun vs. Vera
|
Օգոստոսի 4, 2012
|
3
|
5։ 00
|
Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
|
|
Պարտ.
|
11-7
|
Դիեգո Նունյեզ
|
|
UFC 141
|
Դեկտեմբերի 30, 2011
|
3
|
5։ 00
|
Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
|
|
Պարտ.
|
11-6
|
Թայսոն Գրիֆին
|
Որոշմամբ
|
UFC Live։ Kongo vs. Barry
|
Հունիսի 11, 2011
|
3
|
5։ 00
|
Պիցբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
|
|
Պարտ.
|
11-5
|
Խոսե Ալդո
|
Նոկաուտ
|
WEC 51
|
Սեպտեմբերի 30, 2011
|
2
|
1։ 32
|
Բրումֆիլդ, Կոլորադո, ԱՄՆ
|
WEC տիտղոսի համար
|
Հաղթ.
|
11-4
|
Մայք Բրաուն
|
Նոկաուտ (բռունցքներով)
|
WEC 48
|
Մարտի 24, 2010
|
1
|
2։ 22
|
Սաքրամենտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
|
|
Հաղթ.
|
10-4
|
Լեոնարդ Գարսիա
|
Որոշմամբ
|
WEC 44
|
Նոյեմբեր 18, 2009
|
3
|
5։ 00
|
Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
|
|
Հաղթ.
|
9-4
|
Ջոն Ֆրենչի
|
Որոշմամբ
|
WEC 41
|
Հունիսի 7, 2009
|
3
|
5։ 00
|
Սաքրամենտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
|
|
Պարտ.
|
8-4
|
Տյագո Տավարես
|
Որոշմամբ
|
UFC 94
|
Հունվարի 31, 2009
|
3
|
5։ 00
|
Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
|
|
Պարտ.
|
8-3
|
Ռոբ Էմերսոն
|
նոկաուտ (բռունցքային)
|
UFC 87
|
Օգոստոսի 9, 2008
|
1
|
0։ 12
|
Մինեապոլիս, Մինեսոտա, ԱՄՆ
|
|
Հաղթ.
|
8-2
|
Ջեֆ Կոքս
|
Հանձնվեցնելով
|
UFC Fight Night։ Florian vs. Lauzon
|
Մարտի 2, 2008
|
1
|
1։ 41
|
Բրումֆիլդ, Կոլորադո, ԱՄՆ
|
|
Հաղթ.
|
7-2
|
Նեյթ Մոուեր
|
Հանձնվեցնելով
|
UFC 79
|
Դեկտեմբերի 29, 2007
|
1
|
1։ 31
|
Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
|
|
Պարտ.
|
6-2
|
Նեյթ Դիազ
|
Հանձնվեցնելով (վնասվածք պատճառելով)
|
The Ultimate Fighter 5 Finale
|
Հունիսի 23, 2007
|
2
|
0։ 20
|
Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ
|
Lost The Ultimate Fighter 5
|
Հաղթ.
|
6-1
|
Սեմ Մորգան
|
Որոշմամբ
|
RSF – Shooto Challenge 2
|
Հունվարի 2, 2004
|
3
|
5։ 00
|
Բելվիլ, Իլլինոյս, ԱՄՆ
|
|
Հաղթ.
|
5-1
|
Խորխե Սանտիագո
|
Նոկաուտ (բռունցքներով)
|
KOTC 27 – Aftermath
|
Օգոստոսի 10, 2003
|
1
|
0։ 21
|
Սան Ժասինտո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
|
|
Պարտ.
|
4-1
|
Շոն Շերք
|
Որոշմամբ
|
Reality Submission Fighting 3
|
Մարտի 30, 2011
|
1
|
18։ 00
|
Բելվիլ, Իլինոյս, ԱՄՆ
|
|
Հաղթ.
|
4-0
|
Պետ Բենսոն
|
Հանձնվեցնելով
|
Reality Submission Fighting 2
|
Հունվարի 2, 2001
|
1
|
2։ 01
|
Բելվիլ, Իլինոյս, ԱՄՆ
|
|
Հաղթ.
|
3-0
|
Դարեն Բրայանթ
|
Հանձնվեցնելով
|
Kage Kombat 14
|
Մարտի 15, 1999
|
1
|
0։ 35
|
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
|
|
Հաղթ.
|
2-0
|
Թիմոթի Մորիս
|
Տեխնիկական հանձնվում
|
Kage Kombat 12
|
Փետրվարի 1, 1999
|
1
|
0։ 16
|
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
|
|
Հաղթ.
|
1-0
|
Դենի Հենդերսոն
|
Հանձնվեցնելով (արմունկով)
|
Kage Kombat 12
|
Փետրվարի 1, 1999
|
1
|
0։ 17
|
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
|
|
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ