|
---|
Անձնական տվյալներ |
---|
Քաղաքացիությունը |
Ռուսաստան և Հայաստան |
---|
Ծննդյան ամսաթիվ |
օգոստոսի 1, 1974(1974-08-01)[1][2] (50 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Սոչի, ԽՍՀՄ |
---|
Հասակ |
163 սմ |
---|
Քաշ |
62 կգ |
---|
Դիրք |
կիսապաշտպան |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
1996
|
Դինամո Ժեմչուժինա 2
|
29 (13)
|
1997-1999
|
Ժեմչուժինա (Սոչի)
|
64 (3)
|
2000-2001
|
Չեռնոմորեց
|
49 (3)
|
2002-2003
|
Վոլգար-Գազպրոմ
|
27 (1)
|
2003
|
Լուչ-Էներգիա
|
10 (1)
|
2005-2006
|
Սոչի-04
|
39 (0)
|
2007
|
ՍԿԱ (Դոնի Ռոստով)
|
13 (0)
|
2008
|
Սոչի-04
|
26 (1)
|
2009
|
Ադլեր
|
ԿՖԿ
|
|
Ազգային հավաքական |
---|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մանուկ Արսենի Կակոսյան (օգոստոսի 1, 1974(1974-08-01)[1][2], Սոչի, ԽՍՀՄ), հայ խորհրդային ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Նախկինում եղել է հարձակվող։
«Սպորտ Էքսպրեսի» տվյալներով՝ նա ամենացածրահասակ (160 սմ) ֆուտբոլիստն է Ռուսաստանի առաջնության բարձրագույն դիվիզիոնի պատմության մեջ[3]։
Կարիերա
Ակումբային
Կակոսյանն իր կարիերան սկսել է Սոչիում։ Սկզբում «Ժեմչուժինա-2»-ի կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջնության երրորդ լիգային և թիմին օգնել անցնել երկրորդ լիգա. 1996 թվականի մրցաշրջանում նա խփել է 13 գոլ։ Հաջող նորամուտից հետո Կակոսյանը հրավիրվել է «Ժեմչուժինա», որը հանդես էր գալիս Ռուսաստանի Բարձրագույն լիգայում։ «Ժեմչուժինայի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում նա մասնակցել է 8 խաղի և խփել 1 գոլ։ Անատոլի Բայդաչնիի, իսկ հետո նաև Վիկտոր Անտիխովիչի մարզիչ լինելու տարիներին խաղացել է թիմի հիմնական կազմում։
Ռուսաստանի բարձրագույն լիգայում էր նորամուտը կատարել է 1997 թվականի հուլիսի 23-ին՝ Նովոռոսիյսկի «Չեռնոմորեց» ակումբի դեմ խաղի ընդմիջման ժամանակ փոխարինելով Գոչա Գոգրիչիանիին։ Բարձրագույն լիգայում իր առաջին գոլը խփել է 1997 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ գրավել է Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ» ակումբի դարպասը. այդ խաղն ավարտվել է 2:0 հաշվով հօգուտ «Ժեմչուժինայի»։ «Ժեմչուժինայի»՝ առաջին լիգա անցնելուց հետո «Չեռնոմորեց» ակումբի կազմում շարունակել է հանդես գալ բարձրագույն լիգայում։ Նովոռոսիյսկից հետո նա խաղացել է Աստրախանում և Վլադիվոստոկում։ 2005 թվականին վերադարձել է Սոչի՝ ընդգրկվելով «Սոչի-04» ակումբի կազմում։ Այդ ակումբում նա հանդես է եկել մինչև նրա կազմալուծումը (ընդմիջումով 2007 թվականին)։
Ռուսաստանի պրեմիեր լիգայում անցկացրել է ընդհանուր առմամբ 113 խաղ և խփել 6 գոլ։
Հավաքականում
Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է երեք խաղ, սակայն մարզիչների հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով հրաժարվել է ելույթներից[4]։
Անձնական կյանք
Մանուկ Կակոսյանն ու իր կինը՝ Միլենան, ունեն 2 երեխա՝ Արսենը (ծնվել է 2003 թվականին) և Ռոզալիան (ծնվել է 2001 թվականին)։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ