Մանուկ Գոչունյան (1851, Կյուրին – մահվան թվականն անհայտ է), խմբագիր, հրապարակախոս։
Պատմություն
1911 թվականին Կ. Պոլսում հիմնադրել է տպարան։ Հրատարակել է կրոնաբարոյական «Աստղ Բեթլէհէմի» (1911–12, ԿՊ) պարբերականը։
Լույս են տեսել Գոչունյանի «Աստղ Բեթլէհէմի, Ա. Սկզբունք ճշմարտութեան» (1889, ԿՊ, Հովսեփ Գավաֆյանի տպարան), «Լուսաւորն Բեթլէհէմի, Բ. Սկզբունք տնտեսութեան» (1904, ԿՊ, Հարություն Ասատուրյանի տպարան), «Աստղ Բեթլէհէմի, Գ. Սկզբունք կենսագիտութեան» (1910, ԿՊ, Գոչունյանի տպարան) գրքույկները։