Մանուել Ռիկո Սինոբաս (իսպ.՝ Manuel Rico Sinobas, դեկտեմբերի 26, 1819(1819-12-26)[1], Վալյադոլիդ, Իսպանիա - դեկտեմբերի 21, 1898(1898-12-21), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆիզիկոս և բժիշկ, առաջիններից մեկը Իսպանիայում, ով ուսումնասիրեց օդերևութաբանությունը։ 1861 թվականի մայիսից Իսպանիայի Բժշկական ազգային արքայական ակադեմիայի ակադեմիկոս։
Ֆիզիկայի և բժշկական գիտությունների դոկտորն իրեն նվիրեց ֆիզիկային և տարիներ շարունակ աշխատում էր Մադրիդի Կենտրոնական համալսարանի ֆիզիկայի ամբիոնում որպես պրոֆեսոր։ Եղել է Իսպանիայի Գիտությունների արքայական ակադեմիայի փոխնախագահը, Բժշկական ազգային արքայական ակադեմիայի անդամ։ Աչքի էր ընկնում օդերևութաբանության իր ուսումնասիրություններով։ Բացի այդ հրատարակել է Ալֆոնսո X Իմաստունի Libro del saber de astrología գիրքը։
Աշխատություններ
- Memoria sobre las causas meteorológicofísicas que producen las constantes sequías de Murcia y Almería (1851, Մադրիդ, Իսպանիայի Գիտությունների արքայական ակադեմիայից ստացել է մրցանակ)
- Manual de Física y elementos de Química (1856, Մադրիդ)
- Resumen de los trabajos meteorológicos correspondientes al año 1854, verificados en el Observatorio astronómico de Madrid. (1857, Մադրիդ)
- Los eclipses solares y muy principalmente el de 18 de julio de 1850
- Estudio del huracán que pasó sobre una parte de la Península española el día 29 de octubre de 1842
- Noticia de las auroras boreales observadas en España durante el siglo XVIII y parte del XIX
- Fenómenos de la electricidad atmosférica.
Աղբյուրներ
- Real Academia Nacional de Medicina. «1861 - Rico Sinobas, Manuel». Վերցված է փետրվարի 7, 2015-ին.
- Enciclopedia Universal Ilustrada Europeo-Americana (Espasa), 51-րդ հատոր
Ծանոթագրություններ