«Մանանա» երգիծական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1913-1914 թվականներին Կոստանդնուպոլսում։ Խմբագիր՝ Երվանդ Օտյան։
Պատմություն
Գրեթե ամբողջությամբ տպագրել է խմբագրի գործերը («Վաճառականի մը նամակները» երգիծավեպը, «Մեր երեսփոխանները» դիմանկարների շարքը՝ Գրիգոր Զոհրապի, Գ. Տեր-Կարապետյանի, Հովհաննես Ճանկյուլյանի, Օ. Խոճասարյանի և ուրիշների մասին) և այլ ծավալուն գործեր, ինչպես նաև երգիծական փոքր ստեղծագործություններ, որտեղ ծաղրել է կեղծավորությունը, շահամոլությունը, փառամոլությունը։ Լրատու բաժնի նյութերը հիմնականում մշակութային կյանքի նորություններ էին։