Մայք Հենրի (անգլ.՝ Mike Henry, նոյեմբերի 7, 1965(1965-11-07), Պոնտիակ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր, երգիչ, հնչյունավորող դերասան։
Հենրին առավել հայտնի է «Գրիֆինների ընտանիքը» մուլտսերիալի ստեղծման վրա կատարած աշխատանքով, որտեղ եղել է սցենարիստ, պրոդյուսեր, երգիչ և հնչյունավորող դերասան։ Մուլտսերիալում նա հնչյունավորում էր շատ կերպարների՝ ներառյալ Կլիվլենդ Բրաունին և Հերբերտին։
Հիմա զբաղված է «Քլիվլենդի շոուն» սիթքոմի Քլիվլենդի դերի հնչունավորմամբ[1]։ Սիթքոմի առաջին սերիան լույս է տեսել 2009 թվականի սեպտեմբերի 27-ին[2]։
Կենսագրություն
Մայք Հենրին ծնվել է դերասանների ընտանիքում։ Նա ունի կրտսեր եղբյար՝ Պատրիկը։ Հենրին մեծացել է Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում։ Նրա ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա դեռ 8 տարեկան էր, այդ իսկ պատճառով նրան դաստիարակել է մայրը[3]։
Մայքը նկարահանվել է իր եղբոր կարճամետրաժ կինոնկարներում, ով այդ ժամանակ հաճախում էր «Ռոդ-Այլենդի դիզայներական դպրոցը» (Rhode Island School of Design): Հենց այդտեղ նա ծանոթացավ Սեթ Մաքֆարլեյնի հետ[3]։
Ֆիլմագրություն
Հեռուստատեսութոյւն
|
Տարեթիվ
|
Անվանում
|
Դեր
|
1999թ. - մինչ այժմ
|
Գրիֆինների ընտանիքը
|
Կլիվլենդ Բրաուն, Հերբերտ և այլ
|
2003
|
Գիլմորի աղջիկները
|
Էդ
|
2005
|
Ռոբոտե հավ
|
Տարբեր կերպարներ
|
Stewie Griffin: The Untold Story
|
Կլիվլենդ Բրաուն, Հերբերտ
|
2005 թ. - մինչ այժմ
|
Ամերիկացի հայրիկը
|
Ջեկսոն, տարբեր ձայներ
|
2006
|
Family Guy Video Game!
|
Կլիվլենդ Բրաուն
|
2007
|
Կլինիկա
|
ուրոլոգ
|
2009
|
Սեթ Մաքֆարլեյնի մուլտիպլիկացիոն հեծելախմբի կատակերգրությունը
|
Տարբեր կերպարներ
|
Քլիվլենդի շոուն
|
Քլիվլենդ Բրաուն, Ռելլոու Թաբս և տարբեր կերպարներ
|
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ