Կանգնած ձիու ձուլածո ֆիգուա է։ Կարճ խուզած բաշով, երկար պարանոցով գլուխը պարզած է վեր։ Ականջները կարճ են ու ցից, աչքերը կլոր են՝ շրջանով ընդգծված, բերանը թեթևակի բաց է։ Իրանը տրված է սահուն անցումներով, առջևի ոտքերը մեկնած են առաջ, ընդգծված են սմբակները։ Պոչը երկար է, սեղմված ոտքերին։ Հայկական լեռնաշխարհում ձին հայտնի էր դեռևս վաղ բրոնզի ժամանակաշրջանից և համարվել է արևի աստվածությանն առնչվող սրբազան կենդանի[2]։
↑Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Աղբյուրներ
Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված էՀայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!