- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հռիփսիմյան օրիորդաց դպրոց (այլ կիրառումներ)
Շուշիի Հռիփսիմյան օրիորդաց միջնակարգ դպրոցը հիմնվել է 1876-ին՝ վարդապետ Արիստակես Սեդրակյանի ջանքերով։
Դպրոցը 1877-ին ունեցել է 4 ուսուցիչ և 70 աշակերտուհի։ 1881-ին աշակերտուհիների թիվը հասել է 120-ի։
Ըստ Լեոի, բացումից մեկ տարի անց Հռիփսիմյան դպրոցը իր ճակատագիրը կապել է թեմական դպրոցի հետ, լինելով նրան կից։
1884-ին այս դպրոցը եղել է բավականաչափ պատկառելի մի ուսումնական հաստատություն՝ իր 13 ուսուցիչ-ուսուցչուհիներով և 171 աշակերտուհիներով։ Ունեցել է միջնակարգի դասընթաց։ Հայ մյուս դպրոցների հետ միասին այն ևս 1885-ին փակվել է։ Վերաբացվել է 1886-ի հոկտեմբերին՝ որպես երկդասյան իգական դպրոց։ Տեսուչն է եղել Մովսես Սամվելյանը, ուսուցիչները՝ Գաբրիել Գյուլիքևխյանը, Եկատերինա Մելիք-Սարգսյանը, Զարուհի Արզումանյանը, Ելենա Առաքելյանը, Գալիլյա Հովակիմյանը և Նարիման Փիրումյանը։
1888-ին ունեցել է 199 աշակերտուհի։
1896-ին փակվել է, 1906-ի փետրվարին վերաբացվել։ 1908-09 ուստարում ունեցել է 5 բաժանմունք, որոնցում սովորել է 218 հոգի, դրանցից 29՝ տղաներ[1]։
Գրականություն
- Լեո, «Ղարաբաղի թեմական դպրոցի պատմություն», էջ 385-386։
- «Մեղու Հայաստանի», 1885, թիվ 63։
- «Դպրոց», 1875-76, թիվ 4, էջ 133։
- «Արարատ», 1878, ԺԲ, էջ 458։
Աղբյուրներ
- ↑ Ս. Կ. Խուդոյան (1987). Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին. Երևան: «Լույս». էջ էջ 377-378.