Հունգարական խորհրդային հանրապետություն (հունգ.՝ Magyarországi Tanácsköztársaság), Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված կարճատև ինքնավար կոմունիստական պետություն Հունգարիայում[1]։ Համարվում է 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ստեղծված երկրորդ սոցիալիստական պետությունը։
Հաջորդել է Հունգարիայի ժողովրդական Հանրապետությանը և գոյությունը պահպանել է 1919 թվականի մարտի 21-ից մինչև նույն թվականի օգոստոսի 1-ը։
1919 թվականի մարտի 21-ին կայացավ երկու կուսակցությունների միավորումը Հունգարիայի սոցիալիստական կուսակցության մեջ։ Նույն օրը հռչակվեց ՀԽՀ, և կազմվեց առաջին կառավարությունը՝ Հեղափոխական կառավարական խորհուրդը (ՀԿԽ)։ Խորհուրդը ազգայնացրեց արդյունաբերական ձեռնարկությունները, տրանսպորտն ու բանկերը, ավելացրեց բանվորների աշխատավարձը, մտցրեց 8-ժամյա աշխատանքային օր, բռնագրավեց 57 հա-ից ավելի մասնավոր կալվածքներ, ստեղծեց կարմիր բանակ։
Պետության ղեկավարը հանդիսանում էր հունգարացի կոմունիստական գործիչ Բելա Կունը։ Չի ճանաչվել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից։
Գոյության ընթացքում ռազմական հակամարտությունների մեջ է մտել Ռումինիայի և Հարավսլավիայի թագավորությունների հետ։
Հունգարական Խորհրդային Հանրապետությունը դե ֆակտո զրկված է եղել անկախ արտաքին քաղաքականություն վարելուց և կատարել է Կրեմլի հրահանգներն ու հրամանները՝ հետապնդելով միմիայն վերջինիս շահերը[2]։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 666)։
|