Հույն-գերմանական հարաբերություններ (գերմ. ՝ Deutsch-griechische Beziehungen , հուն․ ՝ Σχέσεις Ελλάδα-Γερμανία ), դիվանագիտական հարաբերությունները Հունաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև։
Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 20-րդ դարում ՝ 1961 թվականի սեպտեմբերի 2-ին ՝ երկարատև բանակցություններից հետո։
Ներկայումս` Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գործում է Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանություն, իսկ Համբուրգ , Քյոլն , Լայպցիգ , Մյունխեն , Դյուսելդորֆ , Շտուտգարտ և Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքներում՝ պատվո հյուպատոսարաններ։
Գերմանիան ունի դեսպանատուն Աթենքում և գլխավոր հյուպատոսարան Սալոնիկում ։
Ե՛վ Հունաստանը, և՛ Գերմանիան Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության , Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության , Հյուսիսատլանտյան դաշինքի , Եվրոպական Միության և Եվրագոտու լիիրավ անդամներ են։
Վերջիններս անդամակցում են նաև Միավորված ազգերի կազմակերպությանը ։
Պատմություն
Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, 2012 թվական
Հունաստանի անկախ թագավորության առաջին դրածո թագավորը՝ Օտտոն, ունեցել է գերմանական ծագում։ Դրանով պայմանավորված շատ գերմանացիներ հաստատվել են նորանկախ երկրում։
Հունաստանի և Պրուսիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1834 թվականին և նույն տարում երկու պետությունները փոխանակվել են դեսպանատներով [ 1] ։
Հունաստանը և Նացիստական Գերմանիան եղել են հակառակորդներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Գերմանիան և իր «առանցքի գործընկերները» պատերազմի ընթացքում ռազմախուժել են Հունաստան ՝ ավերելով պատմամշակութային գլուխգործոց հանդիսացող Ակրոպոլիսի Պարթենոնը ։
Այդ շրջանում Գերմանիայում ապրում էր գրեթե 300,000 հույն։ 1960-ական թվականներին նրանք վերադառնում են հայրենիք։
1950–2010 թվականներին երկու երկրները վայելում էին հրաշալի դիվանագիտական հարաբերություններ։ Գերմանացիները առաջատարն էին Հունաստան մեկնած զբոսաշրջիկների թվով ։ Բացի այդ, Հունաստանը սատարում էր նաև Գերմանիայի վերամիավորմանը և գերմանական հարցի լուծմանը ։
Եվրոպական Միության կազմում երկրների համագործակցության ոլորտներն էին մշակույթը, ռազմական ուժերը և տեխնոլոգիան։
Հունաստանի ժգնաժամի տարիներին երկու երկրների հարաբերությունները խիստ սրվեցին։ Պատճառը Հունաստանի վերցրած մեծածավալ վարկն էր, որը կասեցնում էր երկրի տնտեսական առաջխաղացմանը։ Արդյունքում՝ Հունաստանը հասավ Եվրոպական գոտուց դուրս գալու շեմին [ 2] ։
Ծանոթագրություններ
Հունաստանի արտաքին հարաբերություններ
Աֆրիկա Ամերիկա Ասիա Եվրոպա Ավստրալիա և Օվկիանիա