Իոսիֆ[3] Գրիգորի Աթաբեկով (դեկտեմբերի 7, 1934(1934-12-07), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 7, 2021(2021-04-07), Մոսկվա, Ռուսաստան), գյուղատնտես, բույսերի վիրուսների մոլեկուլային կենսաբանության դպրոցի հիմնադիրներից։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1970): ՀամԳԳԱ (1983, 1992 թվականից՝ ՌԳԳԱ), ՌԳԱ (1992) ակադեմիկոս[4]։ ՌԴ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ։ Ռուսաստանի մանրէաբանների ընկերության վիրուսաբանության բաժանմունքի նախագահ։
Կենսագրություն
Իոսիֆ Աթաբեկովը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 7-ին, Թիֆլիսում[5]։ 1956 թվականին ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան։ 1965 թվականից եղել է Մոսկվայի պետական համալսարանի վիրուսաբանության ամբիոնի, միաժամանակ՝ ՄՊՀ Բելոզերսկու անվան ֆիզքիմիական կենսաբանության ինստիտուտի բույսերի վիրուսների կենսաքիմիայի բաժնի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մանրէաբանության ինստիտուտի վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ[3]։
Աշխատանքները վերաբերում են բույսերի վիրուսների մոլեկուլային կենսաբանության խնդիրներին։ Փորձարարական ժանապարհով հիմնավորել և զարգացրել է վարակված բույսերում վիրուսային գենետիկական նյութի միջբջջային փոխադրման հիմնադրույթը (վարակված բջիջներից վարակի փոխանցումն առողջներին մակաբույծների միջոցով)՝ որպես վիրուսային գենոմի մեջ ծածկագրված ակտիվ գործառույթ։ Նույնացրել է ծխախոտի խայտաբղետության վիրուսի 30К գենը և ցույց տվել, որ օտարածին վիրուսների փոխադրող սպիտակուցները փոխադարձաբար փոխարինելի են[3]։
Молекулярная биология вирусов / Соавт.: В. И. Агол и др. М.: Наука, 1971. 493 с.
Реализация генетической информации вирусных РНК. М.: Наука, 1972. 299 с.
Новый экспрессный метод иммуноферментного анализа для диагностики растительных вирусов с использованием водорастворимых полиэлектролитов / Соавт.: Н.К. Гапонова и др. // Новые методы биотехнологии растений. Пущино, 1993. С. 75.
Translation of plant virus messenger RNAs (Advances in Virus Research. 1979. V. 25. P. 1-91, համահեղինակ).
Cordeiviruses. Structure and Replication (The Plant Viruses. 1986. V. 2. P. 397-420, համահեղինակ).
Expression of a plant virus-coded transport function to different viral genomes (Advances in virus research. 1990. V. 38. P. 201-248, համահեղինակ).
Internal initiation of translation directed to the 5'-untranslated region of the totamovirus subgenomic RNA I2 (Virology. 1999. V. 263. P. 139-154, համահեղինակ).
The movement protein-triggered in situ conversion of potato virus X virion RNA from nontraslatable into a translatable form (Virology. 2000. V. 271. P. 259-263, համահեղինակ).