Հովհաննես Մուրադյան (քանդակագործ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Մուրադյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Ավետիքի Մուրադյան (հունվարի 12, 1940(1940-01-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 25, 2005(2005-03-25), Երևան, Հայաստան), հայ քանդակագործ։
Կենսագրություն
1968 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1971 թվականից դասավանդել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գծանկարի և քանդակի ամբիոնում, 1997 թվականից պրոֆեսորի պաշտոնակատար[1]։ 1968-1973 թվականներին աշխատել է քանդակագործ Արտաշես Հովսեփյանի արվեստանոցում։ 1974 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։
Ստեղծագործություններ
Ստեղծել է մոնումենտալ հուշարձաններ, քանդակախմբեր։
- «Զորավար Անդրանիկ», 1978, «Գևորգ Չաուշ» 1983, «Աղբյուր Սերոբ» 1984 (երեքն էլ` Վանաձորի պետական պատկերասրահ), «Մախլուտո» 1989, ՀԱՊ, (բոլորը՝ մարմար) քանդակաշար
- «Զ. Խաչատրյան», 1977, Խերսոնի պատկերասրահ, բրոնզ
- «Եղիշե Չարենց», 1986, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, բրոնզ
- «Գ. Դավթյան», 1972, Նիժնի Սախալինի պատկերասրահ, բրոնզ
- «Հավերժություն» 1982, մարմար, Բուրգաս, Բուլղարիա
- «Գևորգ Չաուշ», 1990, բազալտ, Արտաշատ
- «Զորավար Անդրանիկ», 1991, բազալտ, ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Անգեղակոթ
- Հայ ֆիդայիների քանդակախումբը, 1988-1992, բազալտ, Ջերմուկ
Խորհրդանշական կերտվածքներ՝
Մրցանակներ, Պարգևներ
- 1981 թվական Մոսկվա, ԺՏՆՑ ցուցահանդեսի բրոնզե մեդալ
- 1983, 1984,1985 թվականներին ՀՆՄ «Տարվա լավագույն աշխատանք» մրցանակ և մեդալ
- 1984-1985 թվականներին «Էրեբունի-Երևան» տոնահանդեսի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսների առաջին մրցանակ
- 2002 թվականին ՀՀ ՊՆ մեդալ
- 2003 թվականին «Անդրանիկ» համազգային միության «Զորավար Անդրանիկ» մեդալ
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
|
|