Հյուսիսային կուզու |
---|
Հյուսիսային կուզու (Trichosurus arnhemensis) |
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Trichosurus arnhemensis Collett, 1897
|
Հատուկ պահպանություն |
|
|
Հյուսիսային կուզու, կամ Հյուսիսային խոզանակապոչ (լատին․՝ Trichosurus arnhemensis), կաթնասուն պարկավորների ընտանիքից։
Նկարագիր
Մարմնի երկարությունը կազմում է 36-ից 55 սմ, մոտավորապես ոչ մեծ կատվի չափ։ Մորթին մոխրագույն է (էգերի մոտ արծաթամոխրագույն, արուները կարմրամոխրագույն)։ Չնայած անվանմանը՝ հյուսիսային, պոչը չունի խիտ հատված, իսկ պոչի ծայրը ընդհանրապես մորթով պատված չէ[1][2]։
Տարածում
Ապրում են Արևմտյան Ավստրալիայի Քիմբերլի շրջանի հյուսիսային հատվածում։ Լավ են հարմարվում գյուղական և քաղաքային միջավայրում։ Որոշ հատվածներում այն համարվում է վնասատու[2]։
Վարք
Հյուսիսային կուզուն ապրում է ծառերի վրա և վարում է գիշերային կյանք՝ նախընտրելով սնվել մթնշաղին և ցայգին։ Կենդանիները կարող են ապրել ինչպես խմբերով, այնպես էլ մենակ[3]։ Սնունդ փնտրում են հիմնականում ծառերի վրա, բայց ցամաքի վրա նույնպես ժամանակ են անցկացնում։ Սնվում են տերևներով, սերմերով, մրգերով և հատապտուղներով։ Երբեմն ուտում են անողնաշարավորներով կամ թռչունների ձվերով[1]։ Զուգավորման սեզոնը տևում է ամբողջ տարին։ Կյանքի միջին տևողությունը կազմում է մոտավորապես 15 տարի։
Ծանոթագրություններ