Հյուսիսային կամուրջը (ուկրաիներեն՝ Пiвнiчний міст; до 2018 года — Մոսկովյան կամուրջ) Կիևի Դնեպրի վրայով անցնող կամուրջներից մեկն է, որը կարևոր դեր է խաղում մայրաքաղաքի տրանսպորտային ենթակառուցվածքներում։ Կամրջի նախագծային անվանումը Հյուսիսային է, որոշ աղբյուրներում նույնպես հիշատակվել է Հյուսիսային` նույնացնելով Մոսկովյան կամուրջ անվանման հետ։ Կամրջի նախագծողն ու գլխավոր ինժեները Գեորգի Բորիսովիչ Ֆուքսն է[1]։ Կամրջի մետաղական կոնստրուկցիաներն արտադրվել են Վորոնեժում գտնվող Վորոնեժստալմոստ գործարանում։
Նկարագրություն
- Կամուրջի հենասյան բարձրությունը 119 մ է
- Նախնական պրոյեկտով կամուրջը յուրաքանչյուր ուղղությամբ ուներ երթևեկի երեք գոտիներ։
- Կամուրջը գտնվում է Կիևի հյուսիսային մասում՝ Օբոլոն բնակելի շրջանից հարավ։ Այն քաղաքի աջ ափի հատվածը կապում է Տրոյեշինա, Ռադուժնի և Վոսկրեսենկա թաղամասերի հետ։
Ընդհանուր առմամբ, Հյուսիսային կամուրջն ունի մոտ 6 կմ երկարություն և բաղկացած է հետևյալ հատվածներից.
- Ստալինգրադի հերոսների անվան վերգետնյա անցում, 55 մ երկարությամբ,
- Կախովի կամուրջ` 816 մ երկարությամբ,
- Տրուխանով կղզու միջով անցնող ճանապարհ և դրա տակ գտնվող ստորգետնյա անցում,
- Դեսյոնկայի կամուրջ` 732 մ երկարությամբ,
- Ռոման Շուխևիչի պողոտայում` Դեսյոնկայից դեպի Բրատիսլավա փողոց։
Վերանվանումներ
2015 թվականին Կիևի քաղաքային պետական վարչակազմն անցկացրեց հանրային քննարկում` Մոսկվայի կամուրջը Գեորգի Ֆուքսի կամրուրջ վերանվանելու վերաբերյալ։ Նախկինում առաջարկվում էր կամուրջը վերանվանել Հյուսիսային, Տրոեշչինսկի կամ Ստեփան Բանդերայի կամուրջ։ 2018 թվականի փետրվարի 22-ի լիագումար նիստում, Կիևի քաղաքային խորհրդի պատգամավորները որոշեցին կամուրջը վերանվանել Հյուսիսային։ Որոշումն ուժի մեջ է մտել «Խրեսչատիկ» (ռուսերեն`«Хрещатик») թերթում 2018 թվականի մարտի 23-ին պաշտոնական հրապարակումից հետո[2][3]։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ