Սկոպյեի կենտրոնական բանկը |
Արժույթ | Մակեդոնական դենար |
---|
Առևտրային կազմակերպություններ | ԱՀԿ, ԳՈւԱՄ և այլն |
---|
Վիճակագրություն |
---|
ՀՆԱ | $7,5 |
---|
ՀՆԱ տեղ | 118 |
---|
ՀՆԱ-ի աճ | 3,2 % |
---|
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | 8675 |
---|
Գնաճ (ՍԳԻ) | −0,2 ± 0,1 տոկոս[1] |
---|
Գործազրկություն | 31.7% (2009) |
---|
Արտաքին |
---|
Արտահանվող ապրանքներ | մետաղ, գինի, հանքային ջուր, հանքաքար, տրանսպորտային միջոցներ, մրգեր, ընկույզ |
---|
Արտանհանման հիմնական գործընկերներ | Սերբիա Չեռնոգորիա 19.4% Գերմանիա 14.7% Հունաստան 10.5% Իտալիա 10.2% Բուլղարիա 9.9% Խորվաթիա 5.6% Բելգիա 5.1% Իսպանիա 5.1% |
---|
Ներկրում | $ 2,4 մլրդ |
---|
Ներկրվող ապրանքներ | վառելիք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, հացահատիկ և այլ պարենային ապրանքներ, դեղամիջոցներ |
---|
Ներկրման հիմնական գործընկերներ | Գերմանիա 11.5% Հունաստան 11.3% Ռուսաստան 11.1% Բուլղարիա 8.4% Չեռնոգորիա 6.7% Թուրքիա 5.7% Իտալիա 5.5% Սլովենիա 4.4% |
---|
Համախառն արտաքին պարտք | $ 4 միլիարդ |
---|
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տնտեսություն (մակեդոներեն՝ Економија на Македонија), Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման համակարգում դասավորվող և հասարակության տնտեսական բազա ձևավորող հարաբերությունների ամբողջություն, որի վրա հիմնված են երկրի քաղաքական բոլոր կառույցները։
Հյուսիսային Մակեդոնիան, որպես անկախ պետություն ձևավորվել է 1991 թվականի սեպտեմբերին։ Երկիրը հարավում սահմանակցում է Հունաստանին և Ալբանիային, իսկ հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Սերբիային և Բուլղարիային։ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տնտեսությունը նման է նախկին հարավսլավական մյուս երկրներին, հատկապես՝ Սլովենիային և Խորվաթիային[2]։
1993 թվականից ի վեր երկրում անց են կացվել մի շարք ֆինանսական բարեփոխումներ, որոնք բարելավել են Հյուսիսային Մակեդոնիայի տնտեսական և քաղաքական վիճակը[3]։ Այս երկրի տնտեսությունը պահպանում է մակրոտնտեսական կայունություն, որին մի կողմից բնորոշ է ցածր արտաքին պարտքերի և գնաճի ցուցանիշը, իսկ մյուս կողմից՝ օտարեկրյա պետությունների ներդրումները։
Տնտեսական ցուցանիշներ
Հարավսլավիայի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի տնտեսության ցածր ցուցանիշները պայմանավորված էր Հունաստանի և Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից Հարավսլավիայի նկատմամբ կիրառվող առևտրային պատժամիջոցներով։
Հարավսլավական պետության անկումից հետո Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տնտեսական աճի ցուցանիշը աճել է մինչև 1996 թվականը, իսկ համախառն ներքին արդյունքի աճը շարունակվել է մինչև 2000 թվականը։ 2001 թվականին Մակեդոնիայում բռնկված էթնիկ հակամարտության պատճառով երկրի տնտեսական աճի ցուցանիշը նվազել է 4,5 %-ով։ Դրան հաջորդել է տնտեսական անկումը, որը պայմանավորված էր այլ երկրների հետ առևտրային հարաբերությունների կրճատմամբ և երկրում անկանոն քաղաքական իրավիճակի ստեղծմամբ։
2002 թվականին տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 0,3 %, 2003 թվականին`2,8 %։ 2003-2006 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Մակեդոնիայի Հանրապետության միջին տնտեսական աճը կազմել է 4 %, իսկ 2007-2008 թվականներին՝ 5 %։ 2009 թվականին երկրի համախառն ներքին արդյունքը գնահատվում էր 9.238 միլիարդ դոլար, իսկ տնտեսական աճը նվազել էր 1.8 %-ով։
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ՀՆԱ-ի ցուցանիշը ըստ ոլորտների հետևյալն է՝
Տես նաև
Ծանոթագրություններ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|