Հյուսիսային Ամերիկայի պատմությունը պատմում է այնտեղ բնակվող մարդկանց հետ կապված իրադարձություննների մասին։ Ի տարբերություն Աֆրիկայի, ԴԵվրոպային և Ասիայի, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը բավականին ուշ է բնակեցվել, մոտավորապես 15000 տարի առաջ[1]։ Ենթադրվում է, որ նորեկները հատել են Բերինգի նեղուցը և բնակություն են հաստատել հարավից (ացտեկներ, մայաներ) մինչև հյուսիս (օրինակ, ինուիտներ) ընկած լայնարձակ տարածքում։ Բնական մեկուսացման պատճառով առանձին համայնքները ստեղծեցին իրենց մշակույթները։
XIX-ից մինչև XX դարերի ընթացքում տեղի է ունեցել պետությունների ինտեգրում. ազատ առևտուր, ռազմական արհմիություններ, Մեքսիկայի բնակչության վերաբնակեցում։
Առաջին մարդիկ
Ամերիկայի բնակեցման գործընթացը վեճերի և հետազոտությունների առարկա է համարվում։ Ըստ վարկածներից մեկի, առաջին մարդիկ Բերինգի նեղուցով, Սիբիրի և Ալյասկայով եկել են Ամերիկա։ ԱՄՆ-ի տարածքում, Ալաբամա նահանգի հյուսիսում գտնվող պալեո-հնդկական վայրերում հայտնաբերվել է հուշարձանների ամենամեծ կենտրոնը։ Այդ հուշարձաններից ամենաուշագրավներն ու ռազմավարական նշանակություն ունեցողները համարվում են Սթենֆլիդ-Ուորլիի Ժայռային կացարանները[2]։։
Հյուսիսային Ամերիկան նախակոլումբիական ժամանակաշրջանում
Նախքան եվրոպացիների ժամանումը Հյուսիսային Ամերիկայի ցեղերի մեծ մասը գտնվում էին համայնքային-կլանային համակարգի տարբեր փուլերում։ Հնարավոր էր նաև հանդիպել և՛ մայրական, և՛ հայրական կլանի ձևավորմանը, ինչպես մաև տոհմայինից դասակարգային հասարակությունների անցմանը[3]։
Սյուարդ թերակղզում Ալյասկա նահանգում Էսպենբերգ շրջանի «Լողացող կետ» (Rising Whale) վայրում հայտնաբերվել են 1000-ամյա բրոնզե և երկաթե հուշարձաններ, ինչը վկայում է Արևելյան Ասիայի և Ամերիկայի կաննոների մասին[4][5][6]։
Եվրոպացիները մայրցամաքում
Վաղ շփումներ
Քանի որ Եվրոպան Ամերիկայից բաժանում է Անտլանտյան օվկիանոսը, նախքան առագաստանավերի զարգացումը փոխազդեցությունը դժվար էր։ Ըստ լեգենդներից մեկի, սկանդինավյան ծովագնաց Լեյֆ Էրիկսոնը ժամանել է Բաֆինի Երկրի ամերիկյան ափ[7]։
Գաղութացում
XVI դարի սկզբին Հյուսիսային Ամերիկայի տարածքում եվրոպացիները զբաղվում էին հետազոտություններով և առևտրով։ Օրինակ Իսպանիան, որը փաստացի տիրապետում էր Քեյփ Հորնից մինչև Նյու Մեքսիկոյի տարածք, ստացել է մեծ դիվիդենտներ[8]։