«Հիշողության հարատևության քայքայումը», իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի նկարը՝ ստեղծված 1952-1954 թվականներին։ Գտնվում է Սենթ Փիթերսբերգի Սալվադոր Դալիի թանգարանում։
Նկարի մասին տեղեկատվություն
Դալին վերափոխում է իր հանրահայտ
«Հիշողության հարատևությունը» «ատոմային միստիցիզմի» ոգով։ «Հարատևությունը և «քայքայումը» թվում են փոխբացառող հասկացություններ, սակայն ոչ Դալիի «պարանոիդալ-ծայրահեղ» աշխարհայացքում։ Փափուկ ժամատախտակները, իրականում, դանդաղ թափվում են, սակայն նրանց շրջապատող աշխարհը հաստոցային ճշգրտությամբ կտրատված է ճիշտ բլոկների, ռնգեղջյուրների ուղղված եղջյուրները ակնարկում են այդ կենդանիների հետ կապված մաթեմատիկական հրաշքները։ Բեմի մեծ մասը գտնվում է ջրի տակ, որը նկարիչը ստիպում է կախվել ճյուղից։ Դալիի մյուս նկարներում այն կարելի է բարձրացնել ինչպես սավանը, որպեսզի տեսանելի լինի հատակը։ Ներքևում՝ ձկան տակ, ընկած է թափանցիկ, գրեթե չանհետացող ինքնանկար գլուխը, որն առկա է Դալիի՝
1920-ական թվականների վերջի և
1930-ական թվականների սկզբի շատ աշխատանքներում
[2].
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ