«Հին ռիթմերով» (ռուս.՝ «В старых ритмах»), խորհրդային երաժշտական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Միխայիլ Երշովը[1][2][3] «Լենֆիլմ» կինոստուդիայում 1982 թվականին։
Սյուժե
1930 թվական, Լենինգրադ։ Երիտասարդ գավառական Նիկիտա Ֆեդոտովը, չընդունվելով կոնսերվատորիա, հուսահատության պահին նետվում է Նևան, բայց դեպքի ականատես ոստիկան Կոշկինը փրկում է նրան և հրավիրում է աշխատելու քրեական հետախուզությունում։ Նիկիտան ընդունում է առաջարկը։ Շուտով նա հնարավորություն է ստանում ոչ միայն հեռախոսով երգել սիրելի հարևանուհի Զոսյայի համար, այլև հանդես գալ որպես պրոֆեսիոնալ երգիչ, իսկ զուգահեռաբար հետևել ալմաստների առևանգողների միջազգային խմբավորման աշխատանքին։
Դերերում
- Սեմյոն Մորոզով – Նիկիտա Ֆեդոտով
- Անաստասիա Գլյոզ – Զոսյա Գոլուբկովա
- Նիկոլայ Տրոֆիմով – քրեական հետախուզության պետ Վասիլի Կուզմիչ Շտիկով
- Զոլտան Լոկեր – Մաքս Լանկաստեր, օտարերկրացի երգիչ
- Ալեքսանդր Զախարով – Ժան, Մաքս Լանկաստերի իմպրեսարիոն
- Սերգեյ Ֆիլիպով – Սերգեյ Գենադևիչ, ոստիկանության պետ
- Միխայիլ Շչետինին – Պիլիպենկո
- Ալեքսեյ Կոժևնիկով – Կոշկին
- Միխայիլ Ապտեկման – երաժիշտ Լյովա (Լև Սերգեևիչ)
- Տատյանա Պիլեցկայա[4] – ճակատագրական կին
Էպիզոդներում
- Յուրի Արոյան – ճակատագրական կնոջ ուղեկից
- Վլադիմիր Վիննիչենկո – պարող
- Նինա Վիննիչենկո – պարուհի
- Ն. Գորչակովա – էպիզոդ
- Լև Ժուկով – քրեական հետախուզության աշխատակից
- Բ. Կուշչև – էպիզոդ
- Ի. Լեզգիշվիլի – Հայրապետյան
- Ալեքսանդր Մուրոմցև – էպիզոդ
- Անատոլի Պոդշիվալով – Պախոլկով, վարորդ
- Լ. Սերյակովա – էպիզոդ
- Բ. Շաբլինսկի – էպիզոդ
- Գերման Կոլուշկին – ոստիկանության աշխատակից (լուսագրերում նշված չէ)
- Ալբերտ Պեչնիկով – ոստիկանության աշխատակից (լուսագրերում նշված չէ)
- Ժաննա Սուխոպոլսկայա – Զոսյայի ընկերուհին (լուսագրերում նշված չէ)
- Գեորգի Տեյխ – կոնսերվատորիայի պրոֆեսոր Սավելև Մոդեստ Պետրովիչ (լուսագրերում նշված չէ)
- Վալերի Կոզինեց – կոնֆերանսյե
Նկարահանող խումբ
- Սցենարի հեղինակներ՝ Դմիտրի Իվանով, Վլադիմիր Տրիֆոնով
- Բեմադրող ռեժիսոր՝ Միխայիլ Երշով
- Բեմադրող օպերատոր՝ Նիկոլայ Ժիլին
- Նկարիչ՝ Միխայիլ Իվանով
- Կոմպոզիտոր՝ Օլեգ Խրոմուշին
- Հնչյունային օպերատոր՝ Իրինա Վոլկովա
- Լենինգրադի հեռուստատեսության և ռադիոյի կոմիտեի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ
- Դիրիժոր՝ Ստանիսլավ Գորկովենկո
- Երգերի տեքստի հեղինակ՝ Լև Կուկլին
- Ռեժիսորներ՝ Յու. Ռիվերով, Կ. Սամոյլովա
- Օպերատոր՝ Վ. Մարկով
- Մոնտաժող՝ Զինաիդա Շեյնեման
- Նկարիչ-դիմահարդար՝ Ա. Երշովա
- Կոստյումների նկարիչ՝ Տատյանա Օստրոգորսկայա
- Դեկորատորներ՝ Ա. Կսենոֆոնտովա, Ե. Ստիրիկովիչ
- Վոկալ պարտիաները՝ Անատոլի Սոլովյանենկո, Վիտալի Պսարև
- Բալետմայստեր՝ Կիրիլ Լասկարի
- Ռեժիսորական խումբ՝ Օ. Արդաշնիկովա, Կ. Բուչելնիկով
- Օպերատորի օգնական՝ Ն. Կորոզին
- Վարչական խումբ՝ Կ. Բայգիլդին, Կ. Վարշավսկի, Վ. Տարասովա
- Գլխավոր խորհրդատու՝ ոստիկանության գեներալ-մայոր Ս. Լեբեդև
- Խմբագիրներ՝ Իսահակ Գլիկման, Միխայիլ Կուրաև
- Ֆիլմի տնօրեն՝ Անդրեյ Լավրով
Հետաքրքիր փաստեր
- Դնո կայարանը, որտեղ տեղի են ունենում իրադարձությունները, կառուցվել է միայն 50-ական թվականներին։
- Սա «Լենֆիլմ» ստուդիայի առաջին ֆիլմն է օպտիկական ֆոնոգրամայի փորձարարական ստերեոձայնով։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ