Աբու Նադան ծնվել է Մեքքայում, Սաուդյան Արաբիա, 1991 թվականի հունիսի 24-ին։ Կենսաքիմիայի բնագավառում բակալավրի աստիճան ստացել է Գազայի Իսլամական համալսարանից, կլինիկական սնուցման ոլորտում մագիստրոսի կոչում՝ Ալ-Ազհարի համալսարանից[9]։
Որոշ ժամանակ աշխատել է Ռուսուլի ստեղծագործական կենտրոնում, որը կապված է որբերի ալ-Ամալ ինստիտուտի հետ։ Ըստ Ալ-Այամի, նա «զբաղված էր արդարությամբ, արաբական գարնան ապստամբություններով և օկուպացված պաղեստինյան կյանքի իրողություններով»[10]։
Հրատարակել է մի շարք բանաստեղծական ժողովածուներ և վեպ՝ al-Uksujīn laysa lil-mawtā («Թթվածինը մահացածների համար չէ», արաբ․՝ الأكسجين ليس للموتى) վերնագրով։ 2017 թվականին վեպի համար արժանացել է Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից անցկացվող Արաբական ստեղծարարության Շարժայի 20-րդ ամենամյա մրցանակաբաշխության երկրորդ մցանակին[11][12]։ Գիրքը վերահրատարակվել է Dar Diwan-ի կողմից 2021 թվականին[13]։
Մահ
Նրա վերջին գրառումը համացանցում եղել է 2023 թվականի հոկտեմբերի 8-ին, երբ նա գրել է[14]․
Գազայի գիշերը մութ է, բացառություն են հրթիռների շողերը, լռությունը խախտում են ռումբերի ձայները, սարսափելի է, բացառությամբ աղոթքի հնարավորությունից, սև է, առանց նահատակների լույսի։ Բարի գիշեր, Գազա։
2023 թվականի հոկտեմբերի 20-ին Հիբա Աբու Նադան սպանվել է Իսրայել-Համաս պատերազմում՝ Իսրայելի օդուժի ավիահարվածի ժամանակ, որը խոցել է նրա տունը Խան Յունիսում՝ հարավային Գազայի հատվածում։ Նա 32 տարեկան էր[15][16]։
Ստեղծագործություններ
الأكسجين ليس للموتى [Oxygen is not for the dead: a novel] (արաբերեն). دائرة الثقافة، حكومة الشارقة،, al-Shāriqah. 2017. ISBN978-9948-23-314-5. OCLC1032289333 – via Wikidata: Q123139804.
↑«الأكسجين ليس للموتى». Department of Culture, Sharjah (արաբերեն). 2017. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.