Հենրի Թոմաս Մարշ (անգլ.՝ Henry Thomas Marsh, մարտի 5, 1950(1950-03-05)[1][1], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), առաջատար բրիտանացի նյարդավիրաբույժ, ակտիվ օգնություն է ցուցաբերում նյարդավիրաբուժական օգնության զարգացմանը՝ աղքատ և զարգացող երկրներում, ինչպիսիք են՝ Ուկրաինան և Նեպալը[4]։ «Մի վնասիր. Պատմություն կյանքի, մահվան և նյարդավիրաբուժության մասին» բեստսելերի հեղինակը (англ. Do No Harm: Stories of Life, Death and Brain Surgery):
Կրթություն
Սովորել է Dragon School նախապատրաստարանում (Օքսֆորդ) և Լոնդոնի Վեսթմինսթեր դպրոցում։ Արդյունքում ուսումնասիրել է քաղաքագիտություն, փիլիսոփայություն և տնտեսագիտություն՝ Համալսարանական քոլեջում (Օքսֆորդ) և Օքսֆորդի համալսարանում։ Ստացել է Թագավորական բժշկական դպրոցի մրցանակ։
Կարիերա։ Հասարակական գործունեություն
Մինչև 2015 թվականը որպես ավագ նյարդավիրաբույժ-խորհրդատու աշխատել է Սբ. Յուրիի անվան հիվանդնոցում` ուղեղի վիրաբուժության բրիտանական խոշորագույն կենտրոններից մեկում։ Մասնագիտացել է տեղայի անզգայացմամբ ուղեղային վիրահատությունների մեջ։
2004 թվականին դարձել է BBC «Your Life in Their Hands» («Ձեր կյնաքը նրանց ձեռքերում է») վավերագրական ֆիլմի գլխավոր կերպարը։
1992 թվականից սկսած համագործակցում է հետխորհրդային երկրների նյարդավիրաբույժների հետ, մասնավորապես՝ Ուկրաինայում։ Ոկրաինայում առաջին էր, ով կատարեց եռվորյակ ջղի վիրահատություն[5][6]։ Ուկրաինայում նրա գործունեությունը դարձել է «Անգլիացի վիրաբույժը» (2007) ֆիլմի թեման, որը ներկայացվել է Storyville-ում՝ 2007—2008 եթերաշրժանում[4][7][8]։ Այդ ֆիլմը վիրաբույժի մասին է, ով պայքարում է բարոյական խնդիրների դեմ։ Ֆիլմի մեծ մասը նկարահանել են ուկրաինական հիվանդանոցում։
Բազմիցս մեկնել է Լվով, և անվճար խորհրդակցություն անցկացրել մանկական հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժնում, դասախոսություններով հանդես է եկել ուկրաինական համլսարանններում[9]։
Գրական գործունեություն
2014 թվականին բրիտանական «Orion Publishers» հրատարակչությունում լույս են տեսել նրա հուշագրությունները՝ «Do No Harm: Stories of Life, Death and Brain Surgery»: «The Economist» ամսագրի գնահատմամաբ գրքին հատուկ է գրելու դասական ոճը, իսկ ի դեմս Հ. Մարշի նյարդավիրաբուժությունը գտել է իր Բոսուելին։
2015 թվականին նյարդավիրաբույժ Անդրեյ Միզակը բեստսելլերը թարգմանել է ուկրաիներեն, նույն թվականի օգոստոսին «Մի վնասիր. Պատմություն կյանքի, մահվան և նյարդավիրաբուժության մասին» գիրքը ընդգրկվել է «Ծեր առյուծի հրատարակչություն» Նազար Գայդուչիկի ձևավորմամբ[10]։ 2015 թվականին Հենրի Մարշը Լվովում հրատարակիչների ֆորումի գլխավոր արտասահմանյան հյուրերից մեկն էր, որի շրջանակներում Ուկրաինայի կաթոլիկ համալսարանի ուսանողների համար վարել է «Ճշմարտության և հույսի մեջ ընտրելու բեռը» դասախոսությունը, և մասնակցել իր գրքի ուկրաիներեն թարգմանության ներկայացմանը[11]։
2017 թվականին «Ծեր առյուծի հրատարակչություն» Եկատերինա Միխալցինայի թարգմանությամբ լույս է տեսել գրքի շարունակությունը՝ «Ոչ արև, ոչ մահ. նյարդավիրաբույժի օրագրից» (англ. Admissions: A Life in Brain Surgery)[12]: Հրատարակչությունում նշել են. «Ոչ արև, ոչ մահ-ը մեջբերում է Լարոշֆուկոյից (Ոչ արևին, ոչ էլ մահվանը հնարավոր չէ նայել դիմահար)։ Քանի որ անգլերեն անվան մեջ օգտագործվում է բառախաղ, որը կարելի է թարգմանել ռուսերեն այս ձևաչափով, բայց թարգմանչուհի Եկատերինա Միխալիցինան խորհրդակցելով Հենրի Մարշի հետ փնտրել է այլընտրանքային տարբերակ և Հենրի Մարշի հետ կանգ են առել այդ տարբերակի վրա[13]։ Հենրի Մարշը դարձել է Հրատարակիչների 24-րդ ֆորումի պատվավոր հյուրը։
Անձնական կյանք
Ամուսնացել է սոցիալական մարդաբան Քեյթ Ֆոքսի հետ, հենց նրան է նվիրել իր առաջին գիրքը։ Առաջին ամուսնությունից ունի երեք երեխա[14]։
Ազատ ժամանակ զբաղվում է կահույքագործությամբ և մեղվաբուծությամբ։
Պարգևներ
Բրիտանական կայսրության շքանշան՝ կոմանդորի աստիճան (հունիսի 12, 2010) — «Միացյալ Թագավորությունում և Ուկրաինայում բժշկության բնագավառում ունեցած վաստակի համար»[15]։
Um Leben und Tod: Ein Hirnchirurg erzählt vom Heilen, Hoffen und Scheitern.[16] Aus dem Englischen von Katrin Behringer, DVA, München 2015 ISBN 978-3-421-04678-9
Admission. A Life in Brain Surgery. London : Weidenfeld & Nicolson, 2017
Գրականություն
Frederik Jötten: «Chirurgie ist Bergsteigen für Feiglinge», Interview, in: Frankfurter Rundschau, 30. Januar 2016, S. 24f.