Հարվարդի բնագիտության պատմության թանգարան (անգլ.՝ Harvard Museum of Natural History), Մասսաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում գտնվող Հարվարդի համալսարանի թանգարան-մասնաճյուղ։
Պատմություն
Թանգարանը հիմնադրվել է 1995 թվականին՝ երեք թանգարանների միավորման արդյունքում։
- Հերբարիում (չորացած բույսերի հավաքածու)
- Համեմատական կենդանաբանության թանգարան
- Հանքաբանական թանգարան
Բնագիտության պատմության թանգարանը Փիբոդիի Հնագիտության և Ազգաբանության թանգարանի հետ գտնվում են նույն շենքում։ Մուտքի տոմսը իրավունք է տալիս այցելել երկու թանգարանն էլ։
Թանգարանի մշտական ցուցադրություններին այցելուները կարող են ծանոոթանալ այստեղ գտնվող հարուստ հավաքածուներին. անողնաշարավոր բրածոներից և դինոզավրերից մինչև հսկա կաթնասուններ և թռչուններ։ Թանգարանի հավաքածուների մեջ առկա է աշխարհում միակ Կրոնազավրի կմախքը[1]։ Այդ թվում կա նաև հանքաբանական հավաքածուներ, որտեղ ներկայացվում են հանքեր և երկնաքարեր։ Թանգարանի տեսարժանությունը կայանում է իր բույսերի ապակե մոդելների հավաքածուներով[1]։ Այստեղ շարունակ կազմակերպվում են ցուցահանդեսներ, հանրային դասախոսություններ և դպրոցականների համար էքսկուրսիաներ։
Հավաքածուներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ