Հարավարևելյան Անգլիան (անգլ.՝ South East England), Անգլիայի 9 վարչական միավորներից մեկն է։ Գտնվում է Մեծ Բրիտանիայի հարավարևելյան մասում, Անգլիա երկրամասում։ ներառում է 9 հանդիսավոր կոմսություններ։ Վարչական կենտրոնը՝ Գիլֆորդն է, իսկ խոշոր քաղաքներից են՝ Օքսֆորդը, Բրայթոնը, Պորտսմութը, Ռեդինգը, Սաութհեմփթոնը։ Ընդհանուր տարածքը կազմում է 19 096 քառ. կմ, իսկ բանկչությունը՝ 8 միլիոն (2001 թվականի տվյալներով)։