Հուշարձանը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է 1975 թվականի ապրիլի 24-ին[1]։ Հուշարձանը կառուցվել է Երվանդ Սապունջյանի և Ջուլֆայի հայ համայնքի միջոցներով։ Հուշարձանն ունի կենրոնացված աշտարակի տեսք, ինչը խորհրդանշում է ցեղասպանությունից հետո կյանքի վերականգնումը, հայկական ոչնչացված մշակույթի զարթոնքը։ Հուշարձանի շուրջ կան տապանաքարերի նման պատկերներ։ 1985 թվականին հուշարձանի ջրային ցայտաղբյուրը փոխարինվել է հավերժական կրակով։