Հայոց ցեղասպանության հուշարձան (Կանն)

Հայոց ցեղասպանության հուշարձան (Կանն, Ֆրանսիա)
Հայոց ցեղասպանության հուշարձան Կաննում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործԱլբերտ Մխիթարյան
Ստեղծումսեպտեմբերի 14, 2002
Երկիր Ֆրանսիա
ԲնակավայրԿանն
ՓողոցPromenade de la Croisette?
Շինության ձևՀուշարձան
Հիմնական թեմաՀայոց ցեղասպանություն
Ներկա վիճակԿանգուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Ֆրանսիայի Կանն քաղաքում։

Պատմություն

Հուշարձանը նվիրված է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի և Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակին։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2002 թվականի սեպտեմբերի 14-ին[1]։ Հուշարձանը գտնվում է Կաննի գլխավոր պողոտայի՝ Կրուազետի վրա, որտեղ ավանդաբար անց է կացվում Կաննի կինոփառատոնը։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Կաննի քաղաքապետ Բերնար Բրոշանը, Սենատի պատգամավորներ և այլք։

Տվյալներ

Հուշարձանը բաղկացած է կողք-կողքի կանգնած 2 սյուներից, որոնցից մեկի վրա մակագրված է. «1915 թվականին երիտթուրքերի կողմից իրականացրած ցեղասպանության 1 500 000 միլիոն հայ նահատակների հիշատակին», մյուս սյունի վրա՝ «Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ընթացքում հանուն Ֆրանսիայի զոհված հայերի հիշատակին, 1914-1918, 1939-1945»[2]։

Ծանոթագրություններ

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!