- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Սուրբ Նարեկ եկեղեցու բակում։
Պատմություն
Հուշարձանն ստեղծվել է հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում՝ ի հիշատակ մեծ եղեռնի զոհերի։ Հուշարձանը բացվել է 2015 թվականի օգոստոսի 16-ին։ Հուշարձանի ստեղծմանն աջակցել են «Պողոս և Սիրանուշ Արզումանյաններ» հիմնադրամը, անհատ բարերաներ Սերխիո Կարլոռ Ակրաբյանը և Սիմոն Թութունջյանը[1]։
Հուշարձանի ներքևի թափանցիկ հատվածում ամփոփված են Դեր Զորի անապատից բերված հայ նահատակների մասունքները։
Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, «Պողոս և Սիրանուշ Արզումանյաններ հիմնադրամի» նախագահ Ալբերտո Ջերեջյանը, տարբեր հասարակական կառույցների և մամուլի ներկայացուցիչներ։
Հեղինակ
Հուշարձանի հեղինակն է նկարիչ Գագիկ Վարդանյանը, ով ստեղծել է Արգենտինայի Հայկական կաթոլիկ եկեղեցու խորանի որմնանկարները։
Ծանոթագրություններ