Հայոց լեզվի բարբառային բառարան |
---|
«Հայոց լեզվի բարբառային բառարան» (հ. Ա–Զ, 2001–12), իր տեսակի մեջ ամենաընդարձակ և համեմատաբար ամբողջական բառարանն է։
Պատմություն
Լույս է տեսել Երևանում։ Կազմել է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը (գլուխ խմբագիր՝ Արտեմ Սարգսյան)։ Պարունակում է ավելի քան 100 հազար բարբառային բառեր, դարձվածքներ, կայուն բառակապակցություններ ու ոճական արտահայտություններ, որոնք քաղված են մոտ 200 գրավոր աղբյուրներից և ներկայացնում են 220 բարբառներ ու խոսվածքներ՝ հայերենի բարբառային բառապաշարի գրեթե ողջ հարստությունն ու բազմազանությունը։
Արտաքին հղումներ