Հայոց այբուբենի հուշակոթող, գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Օշական գյուղի հյուսիսարևմտյան մասում՝ գյուղ մտնող ճանապարհին՝ ցածրիկ բլրի վրա։ Հուշակոթողն ընդգրկված է Օշականի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2], կանգնեցվել է 1962 թվականին։
Պատմություն
Հուշակոթողը կանգնեցվել է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ։ Այն բաղկացած է բացված գրքի նմանվող երկու հուշասալերից, որոնցից ձախակողմյանի վրա քանդակված է Հայոց այբուբենը[3]։
Հայոց այբուբենին նվիրված հուշարձան կա նաև Ապարան-Երևան ավտոմայրուղու աջ կողմում, Ապարանի և Աշտարակի վարչական սահմանագլխին։
Հեղինակ
Տես նաև
Պատկերասրահ
Ծանոթագրություններ