Հայ Գողգոթան, Գրիգորիս Պալաքյանի Հայոց Ցեղասպանության մասին երկհատոր գիրքն է, որի առաջին հատորը լույս է տեսել Վիեննայում 1922 թվականին, իսկ երկրորդը հեղինակի մահից հետո Փարիզում 1959 թվականին։ Հուշագրությունը հայերի ցեղասպանության պատմության ուսումնասիրության կարևոր սկզբնաղբյուր է։
Դեպքերի ականատես
1915 թվականի ապրիլի 24-ին Պալաքյանը հայ մյուս մտավորականների հետ ձերբակալվել է և աքսորվել։ Եղել է Այաշի, Չանկըրի, Չորումի, Եոզկաթի, Թոմարզայի և այլ աքսորավայրերում։ Հրաշքով ազատվելով՝ գերմանացու կերպարանքով, 1918 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս։ 1919 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, ապա Անգլիա։ Ընտրվել է Մանչեստրի, ապա Մարսելի հայ համայնքների հոգևոր առաջնորդ[1]։
Բովանդակություն
Որպես ականապես և վերապրող՝ հեղինակը ներկայացնում է հարուստ փաստագրական նյութ։ Հեղինակի անլուր չարչարանքների և զրկանքների հետ մեկտեղ գրքում հանգամանորեն ներկայացված է նաև մի ողջ ժողովրդի տառապանքը՝ աքսորի և մահվան ճանապարհին։ Գրքի կարևոր առավելություններից մեկը՝ հայ մտավորականության և հոգևոր դասի, աքսորի ու ձերբակալությունների մասին տրված հավաստի նյութն է։ Հեղինակը, հայ մյուս երևելիների հետ աքորված լինելով, մանրամասն ներկայացնում է նրանց կյանքի վերջին օրերի պատմությունը[2]։
Քաղվածքներ
|
… հայոց մեծ դահճապետ Թալեաթը բացահայտորեն ամենուրեք հայտարարում էր, թե, «Հայը հիմքից պետք է մաքրել…: Ապա թե ոչ, եթե 1000 հայ մի արասցե ողջ մնա, կարճ ժամանակ հետո կդառնան 100.000 և դարձյալ թուրք պետության գլխին փորձանք կդառնան»։
|
|
|
… իթթիհադական մահվան անգութ մանգաղը, տարբերություն չէր դնում ո՛չ կուսակցականի, ո՛չ պահպանողականի, ո՛չ մանուկի, ո՛չ ծերի, ո՛չ տղամարդու և ո՛չ կնոջ միջև, հրամանը սաստիկ էր, բնաջինջ անել հայ ցեղը, անխնա կոտորելով մինչև վերջին աննշան բեկորը մահապարտ հայության...
|
|
Ծանոթագրություններ
- ↑ Հայկական հարց հանրագիտարանից
- ↑ Նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից
Արտաքին հղումներ