Նորվեգիայի համացանցային ոլորտ հսկայական առաջընթաց է գրանցել և ընդգրկել է երկրի գրեթե բոլոր ոլորտները։
Նորվեգիան հանդիսանում է առաջին ոչ անգլախոս երկիրը, որտեղ սկսել է գործել համացանցը։ 1971 թվականին Նորվեգիայի սեյսմիկ հետազոտությունների ինստիտուտը (NORSAR) «ARPANET» համակարգչային կապի միջոցով Հելերում միացավ ամերիկյան SDAC սեյսմիկ կենտրոնի հետ։ Այդ նախագծի նպատակն էր միջուկային զենքի չտարածման պայմանագրի կետերի կատարման վերահսկումը ԽՍՀՄ-ի նկատմամբ[1]։
2006 թվականին Նորվեգիայում համացանցից օգտվողների քանակը կազմել է երկրի բնակչության 79%-ը, իսկ 2012 թվականին հասել 95%-ի[2][3]։
Նորվեգիայում գրանցված է վերին մակարդակի «.no» ազգային դոմենը։ Գործում է նաև տեղական համացանցային տրաֆիկի փոխանցման «NIX» կենտրոնը, որը տեղակայված է մայրաքաղաք Օսլոյում։
Ծանոթագրություններ