Կրասնոդարի Ե. Դ. Ֆելիցինի անվան պետական պատմա-հնագիտական թանգարան-արգելոց (ռուս.՝ Краснодарский государственный историко-археологический музей-заповедник имени Е. Д. Фелицына), հիմնադրվել է 1879 թվականին։
Պատմություն
1991 թվականից արգելոց-թանգարանը կրում է իր հիմնադրի Եվգենի Դիմիտրևիչ Ֆելիցինի անունը։ Ռուսաստանի նախագահի հրամանագրով այն ընդգրկվել է դաշնային նշանակության օբյեկտների ցանկի մեջ։ Ընդհանուր առմամբ Կրասնոդարի պետական պատմա-հնագիտական թանգարան-արգելոցի ֆոնդերում պահվում են 428400 ցուցանմուշներ։
1879 թվականին Կուբանի մարզային վիճակագրական կոմիտեի քարտուղար Եվգենի Ֆելցինը հիմնում է ազգագրական և բնապատմական թանգարան, որը պաշտոնական կարգավիճակ է ստանում 1908 թվականի հուլիսի 12-ին։ 1917 թվականին ազգագրական և բնապատմական թանգարանի ֆոնդերը կազմում էին ավելի քան 11 000 միավոր։
1918 թվականի վերջին ծագում է Կենտրոնական մարզային թանգարանի ստեղծման գաղափարը։ Նոր Կուբան-Սևծովյան մարզային թանգարանի ստեղծման համար հիմք է ծառայում նախկին թանգարանն ավելի քան 13000 միավոր հավաքածուով։ 1924 թվականից Կրասնոդարի թանգարանը ստանում է գիտական կարգավիճակ։
1930-ական թվականների կեսերից թանգարանը կոչվում է Կրասնոդարի գավառագիտական թանգարան, որի ֆոնդերը կազմում էին 40000 միավոր։ Հավաքածուն համալրում էին հնագիտական և հնէաբանական արշավախմբերը։
Հայրենական մեծ պատերազմի ընթացքում թանգարանը հիմնականում զբաղվել է Կուբանի բնական և հումքային ռեսուրսների պաշարների հայտնաբերման ուսումնասիրությամբ։ Գերմանական օկուպացիայի տարիներին թանգարանի գործունեության մասին շատ քիչ տվյալներ են հայտնի։
Քաղաքի ազատագրումից հետո թանգարանը շարունակում էր աշխատել։ 1961 թվականի հուլիսից թանգարանը տեղափոխվում է Գիմնազիական 67 հասցեում գտնվող Բոգոռուսկովների նախկին առանձնատուն։ 70-ական թվականների երկրորդ կեսից վերածնվում է ազգագրության նկատմամբ ունեցած հետաքրքրությունը։
1977 թվականին Կրասնոդարի երկրամասի Անապայի և Տեմրյուկի գավառագիտական թանգարանների , ինչպես նաև երկրամասի այլ թանգարանների բազայի վրա ստեղծվում է Կրասնոդարի պետական պատմահնագիտական թանգարան արգելոցը։ Բացվում են նոր ցուցահանդեսներ, համալրվում է թանգարանի հավաքածուն, կատարվում են զգալի գիտա-լուսավորչական աշխատանքներ։
Մասնաճյուղեր
- Անապայի[1]
- Անապայի հնագիտական թանգարան
- Տամանսկի[2]
- Տեմրյուկի[3]
- Տիմաշևսկի[4]
- Տիմաշևսկի Ստեպանովների ընտանքի թանգարան
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ