Կլոդին Գեյ (անգլ.՝ Claudine Gay,օգոստոսի 4, 1970(1970-08-04)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), քաղաքագետ և Հարվարդի աֆրիկյան և աֆրոամերիկյան ուսումնասիրությունների պետական կառավարման պրոֆեսոր, Հարվարդի Էջերլի ընտանիքի Արվեստների և գիտությունների ֆակուլտետի դեկան և Միջին Արևմուտքի քաղաքագետների ասոցիացիայի փոխնախագահ։
Նրա հետազոտությունները և դասավանդումը կենտրոնանում են ամերիկյան քաղաքական վարքագծի և փոքրամասնությունների քաղաքականության վրա, և թե ինչպես են կյանքի քաղաքական, սոցիալական և տնտեսական միջավայրերը ձևավորում սովորական մարդկանց ընտրությունը։
2022 թվականի դեկտեմբերի 15-ին Հարվարդի համալսարանը հրապարակել է հայտարարություն՝ ներկայացնելով Կլոդին Գեյին որպես համալսարանի հաջորդ և երեսուներորդ նախագահ։ Նա սկսեց իր պաշտոնավարումը 2023 թվականի հուլիսի 1-ին[6]՝ դառնալով համալսարանի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը[7]։ 2024 թվականի հունվարի 2-ին Գեյը հրաժարական է տվել[8]։
Կենսագրություն և կրթություն
Կլոդին Գեյը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 4-ին և մեծացել է Հաիթիի ներգաղթյալների ընտանիքում, ովքեր հաստատվել են ԱՄՆ-ում։ Նրա ծնողները ծանոթացել են որպես ուսանող ժամանակ[9]։ Գեյը զարմիկ ունի՝ գրողը՝ Ռոքսանա Գեյը[9]։
Գայը իր մանկության մեծ մասն անցկացրել է Նյու Յորքում, նախքան ընտանիքի հետ Սաուդյան Արաբիա տեղափոխվելը, որտեղ նրա հայրն աշխատում էր ԱՄՆ բանակի ինժեներների կորպուսում, իսկ մայրը՝ որպես բուժքույր[9]։
Գեյը կրթություն է ստացել Էքսեթերի Ֆիլիփսի ակադեմիայում[10], այնուհետև իրեն նվիրել է տնտեսագիտություն ուսումնասիրելուն Սթենֆորդի համալսարանում, որտեղ 1992 թվականին ստացել է Աննա Լաուրա Մայերսի մրցանակը տնտեսագիտության լավագույն բակալավրիատի ատենախոսության համար[11]։ 1998 թվականին Գեյը Հարվարդի համալսարանից ստացել է պետական դոկտորի կոչում և արժանացավ Թոփպանի մրցանակի՝ քաղաքագիտության լավագույն ատենախոսության համար[12]։
Կարիերա
2022 թվականի դեկտեմբերի 15-ին Կլոդին Գեյն ընտրվել է Հարվարդի համալսարանի երեսուներորդ նախագահը՝ դառնալով համալսարանի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը։ Նրա լիազորություններն ուժի մեջ են մտել 2023 թվականի հուլիսի 1-ին, ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից անմիջապես հետո, թե արդյոք Հարվարդի համալսարանը և Հյուսիսային Կարոլինայի համալսարանը սահմանադրորեն են գործել ուսանողների ընտրության պրակտիկայում՝ ի թիվս այլ ընտրության չափանիշների՝ առանց հենվելու ռասայի վրա[13]։
Համասի կողմից Իսրայելին հարձակվելուց հետո 2023 թվականի հոկտեմբերին Գեյը քննադատության է ենթարկվել բազմաթիվ մարդկանց կողմից, այդ թվում՝ Հարվարդի նախկին նախագահ Լարի Սամերսի կողմից, հարձակումները բավարար չդատապարտելու համար։ Այնուհետև Կոնգրեսի լսումների ժամանակ նրան Հարվարդի շրջանավարտ Էլիզա Ստեֆանիկը հարցաքննել է Գեյին հակասեմական ցույցերը որպես հետապնդում դասակարգել չկարողանալու առնչությամբ[14]։
2023 թվականին Գեյին մեղադրել են գիտական աշխատանքում գրագողության մեջ[15]։
Անձնական կյանք
Կլոդին Գեյն ամուսնացած է Սթենֆորդի Առողջապահության հետազոտությունների և քաղաքականության դեպարտամենտի տեղեկատվական համակարգերի վերլուծաբան Քրիստոֆեր Աֆենդուլիսի հետ։ Նրանք ունեն որդի[16]։