Մարիա Կարոլինա Ժոզեֆինա Պականինս ի Նինո, ծնվել է 1939 թվականի հունվարի 8-ին Կարակասում, Վենեսուելա։ Հայրը՝ Գիլլերմո Պականինս Աչեվեդոն, օդային ուժերի սպա և Կարակասի նախկին կառավարիչն է եղել, մայրը Մարիա Քրիստինա Նինո Պասսիոսն էր[3][8][9][10]։ Կարոլինային նորաձևության աշխարհի հետ ծանոթացրել է տատը, ով թոռնուհուն տանում էր ցուցադրությունների և զգեստներ էր գնում Լանվինից և Դիորից։ Նա ասել է,- "Աչքս սովոր էր միայն գեղեցիկ բաների"[11]։
1957 թվականին Կարոլինան ամուսնանում է վենեսուելացի կալվածատեր Գիլլերմո Բերհրենս Թելլոյի հետ։ Նրանք ունենում են երկու աղջիկ՝ Մերսեդեսը և Անա Լուիզը[12][13][14]։ Ավելի ուշ նրանք ամուսնալուծվում են։
1968 թվականին Կարակասում նա ամուսնանում է Ռեյնալդո Էռերա Գուեվարայի հետ, ով 1962 թվականին իր հոր մահից հետո ժառանգել էր Թորրե ընտանիքի 5-րդ Մարկես իսպանական տիտղոսը[15][16]։ Ամուսնանալով Կարոլինան ստանում է Թորրե տան Մարկեսի կին տիտղոսը, սակայն այն կրում է մինչև 1992 թվականը, քանի որ Ռեյնալդոն և Կարոլինան տղա չեն ունենում[17]։ Ամուսինը հանդիսանում է "Վենիտի Ֆեըր" (Vanity Fair) ամսագրի ծրագրերի գլխավոր խմբագիրը։ Նրանք ունեն երկու դուստր՝ Կարոլինա Ադրիանան և Պատրիսիա Քրիստինան և 6 թոռ[10][11][18]։
2009 թվականին Կարոլինան դարձավ Միացյալ Նահանգների քաղաքացի[4]։
Կարիերա և բրենդ
Վերջերս համագործակցելով Միք և Բիանկա Ջագերների և Էնդի Վարհոլի հետ Ստուդիո 54-ում՝ Կարոլինան հայտնի դարձավ իր դրամատիկական ոճով։ Նա առաջին անգամ երևաց "Ինտերնեյշընըլ Բեսթ Դրեսդ ցանկում" 1972 թվականին, ավելի ուշ 1980 թվականին ընտրվեց "Փառքի Սրահում"[11]։ Այդ տարի Կարոլինայի ընկերուհին՝ "Վոգ" ամսագրի գլխավոր խմբագիրը առաջարկում է նրան թողարկել հագուստի հավաքածու։ Նա այդպես էլ անում է՝ արդեն ունենալով հագուստների օրինակները նախագծված Կարակասում։
Հայնտի "Պարկ Ավենյու" բուտիկը համաձայնում է ցուցադրել Կարոլինայի հագուստները։ Սկզբնական հաջողություն ունենալով՝ նա վերադառնում է Կարակաս։ Պոդյումին նրա առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 1980 թվականին, որտեղ նաև ներգրավված էր ապագա սուպերմոդել Իման[11]։
Ընկերությունը հիմնվել է 1980 թվականին Նյու Յորք քաղաքում և 1981 թվականին ճանաչում է ստացել այնպիսի կարևոր հրատարակություններից, ինչպիսիք են "Ուիմինզ Ուեըր Դեյլի"(Women's Wear Daily) և "Թաթլեր" (Tatler)։ Նրա հայտնի հաճախորդներից էին Ռենե Զելվեգերը և Ժակլին Քենեդի Օնասսիսը։ Վերջինս Կարոլինային խնդրել էր նախագծել իր դստեր հարսանեկան զգեստը[11]։
1980-ականների վերջերին իսպանական օծանելիքի ընկերություն "Պուիգը" արտոնագրում է Կարոլինա Էռերա անունը՝ ստեղծելով և շուկա ներմուծելով օծանելիքի հավաքածու։ 1995 թվականին նույն ընկերությունը ձեռք է բերում Կարոլինա Էռերա նորաձևության բիզնեսը՝ Կարոլինային նշանակելով կրեատիվ տնօրենի պաշտոնին[19]։ 2008 թվականին նրանք թողարկում են Սի Էյջ (CH ) Կարոլինա Էռերա բրենդը։ 2012 թվականի տվյալներով ամբողջ աշխարհում գործում է Սի Էյջ Կարոլինա Էռերայի 18 բուտիկ, իսկ նրա հավաքածուները հանդիպում են 104 երկրների 280 խանութներում[20]։
Մրցանակներ և նվաճումներ
2008 թվականին Կարոլինա Էռերան ստացել է "Լայֆթայմ Ըչիվմենթ" մրցանակը Ամերիկայի Նորաձևության Դիզայներների կոնսուլի կողմից[21] և 2004 թվականին "Տարվա Ուիմինսվեըր դիզայներ" մրցանակը։ Էռերան "Նյու Յորքի Էքսելենս մրցանակի Ինթերնեյշընըլ Սենթրի" մրցանակակիր է, ինչպես նաև գեղարվեստում վաստակի համար ստացել է "Իսպանիայի Ոսկե Մեդալ"։ Մեդալը շնորհել է թագավոր Դոն Խուան Կարլոս 1-ը 2002 թվականին։ 1997 թվականին ստացել է Թագուհի Սոֆիայի անվան Իսպանական Իսնտիտուտի ոսկե մեդալը[22][23]։
2012 թվականին արժանացել է "Ֆեյշըն Գրուպ Ինթըրնեյշընըլ Սուպերսթար մրցանակին" և "Տարվա Սթայլ ըվորդս դիզայներ" մրցանակին[24][25]։ Նա յոթ անգամ հայտնվել է "Վոգ" ամսագրի շապիկին[21] 2004 թվականից հանդիսանում է "Միմի Սոու" զարդերի ընկերության բաժնետոմսերի անդամ[26]։
2014 թվականին վաստակել է "Նորաձևության Կատարողական արվեստի համար կուտյուր կոնսուլ մրցանակը"[27]։
↑ 10,010,1«Reinaldo Herrera Weds in Caracas». The New York Times. 1968 թ․ սեպտեմբերի 21. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
↑ 11,011,111,211,311,4Carolina Herrera: Portrait of a Fashion Icon, by Alexandra Kotur, Published by Assouline, 2004, from the forward by Hamish Bowles pp. 8-13
↑Latinas in the United States: A Historical Encyclopaedia, Volume 1, pages 325-326