Կատրին Սոֆյա Բեյլին ծնվել է 1811 թվականի մարտի 11-ին՝ Հենրիի և Բրիջիթ Բեյլիի (ծննդյան անունը՝ Օ'Քելլի) ընտանիքում։ Եղել է նրանց միակ երեխան[2]։ Նրա հայրը Անգլիայի Բերքշիրից էր և Լիմերիկ էր տեղափոխվել աշխատանքի համար՝ որպես խմիչք արտադրող[3]։ Հորեղբայրը՝ Ֆրենսիս Բեյլին, եղել է թագավորական միության փոխնախագահ և աստղագետ[2]։ Կատրինը ծնողներին կորցրել է փոքր տարիքում և մեծացել է քեռու՝ Մատիաս Օ'Քելլիի մոտ Կիլինում, Դուբլին[2]։
1838 թվականին Կատրինն ամուսնացել է քիմիկոս Ռոբերտ Կեյնի հետ[4]։ Նա Ռոբերտ Կեյնին հանդիպել է այն բանից հետո, երբ նրա «Իռլանդական ֆլորան» գիրքը սխալմամբ ուղարկվել է Ռոբերտ Կեյնին[5]։ Երբ ամուսինն ընտրվեց նոր կազմավորված Կորկ համալսարանական քոլեջի նախագահ, Լեդի Կեյնը հրաժարվեց տեղափոխվել այնտեղ՝ նախընտրելով մնալ Դուբլինում և հոգ տանել իր էկզոտիկ բույսերի հավաքածուի համար[5]։
Կեյնների ընտանիքի զավակներից ողջ են մնացել յոթ երեխաներ, այդ թվում` Ռոբերտ Ռոմնի Կեյնը և Հենրի Կոեյ Կեյնը։ Կատրին Սոֆյա Կեյնը մահացել է 1886 թվականի փետրվարի 25-ին Դուբլինում[2]։
Բուսաբանական աշխատանք
1833 թվականի անանուն հրատարակությամբ Լինեևյան բուսաբանական աշխատանքը՝ վերնագրված «Իռլանդական ֆլորան», վերագրվում է նրան[6][7]։ Առաջին հրապարակման ժամանակ Կեյնը 22 տարեկան էր, չնայած ոչ մեծ աշխատանքին, այն առաջիններից էր և արժեվորվեց իր ճշգրտությամբ[4]։ Գիրքը դարձավ հանձնարարվող բուսաբանության տեքստ Դրուբլինի Թրինիթի քոլեջում, քանի որ այն պարունակում էր առաջին գրառումները բազմաթիվ բույսերի մասին[3]։ Գրքի կազմման աշխատանքներում նրան օգնել է Իռլանդիայի բուսաբանական այգիներից Ջոն Ուայթը[2], իսկ դոկտոր Վալտեր Վեյդերը խրախուսել է նրան այդ աշխատանքում[8]։ 1836 թվականին այն ժամանակ 25-ամյա Կատրինը դարձավ առաջին կինը, որն ընտրվեց Էդինբուրգի բուսաբանական ընկերության անդամ, և նրա հերբարիումը տեղակայված է Կորկի համալսարանական քոլեջում[6]։ Նա հետաքրքրված էր ծառերի մշակման գործով և այդ թեմային անդրադարձել է «Իռլանդացի ֆերմերների և այգեպանների ամսագրում»[2]։
↑ 2,02,12,22,32,42,52,6Byrne, Patricia M. (2009). «Kane, Katherine Sophia». In McGuire, James; Quinn, James (eds.). Dictionary of Irish Biography. Cambridge: Cambridge University Press.
↑ 3,03,1Cullen, Clara (2009). «Laurels for fair as well as manly brows». In Mulvihill, Mary (ed.). Labcoats and Lace. Dublin: WITS. էջեր 9–21.
↑ 6,06,1Desmond, Ray (1994). Dictionary Of British And Irish Botantists And Horticulturalists. London: Taylor & Francis Ltd. էջ 393. ISBN9780850668438.
↑Keenan, Desmond (2014). Eighteenth Century Ireland 1703–1800 Society and History. Xlibris Corporation. ISBN9781499080827.
↑Keenan, Desmond (2000). Pre-Famine Ireland: Social Structure. United States: Xlibris Corporation. էջ 421. ISBN9781465318664.