Կայենը և Աբելը, ըստ Աստվածաշնչի, Ադամի և Եվայի որդիներն էին։ Աստվածաշունչը նշում է որ Կայենը, սպանելով իր եղբայր Աբելին, դարձավ մարդկային պատմության մեջ առաջին մարդասպանը, իսկ Աբելը՝ առաջին մարտիրոսը։
Կայեն և Աբել
Ըստ կանոնական Հին Կտակարանի տեքստի՝ միայն Եդեմի պարտեզից վտարվելուց հետո Ադամն ու Եվան սկսել են երեխաներ ունենալ: Դրախտից վտարվելուց առաջ առաջին կինը չուներ իր անունը. Ադամը նրա անունը դրեց Եվա (եբր. Հավվա – կյանք), և նա դարձել է բոլոր կենդանիների մայրը: Նախնիների առաջնեկը Կայենն էր։
Կայենն առաջինն էր, ով ամուսնացել է Ադամի և Եվայի երեխաների հետ: Կայենի շարանը սկսվել է Նոդի երկրում: Նոդը իմաստով կապված է «թափառական, ով հանգիստ չգիտի» (նավանադ) բառերի հետ։ Այսինքն՝ դա «Աստծուց փախածների» երկիրն էր: Շատ հրեական և քրիստոնեական աղբյուրներ համաձայն են, որ Կայենն ու Աբելը ամուսնացած են եղել իրենց երկվորյակ քույրերի հետ։ Ապոկրիֆ Հոբելյանների գրքում ասվում է.
«Եվ Կայենը կին առավ իր քրոջ Ավանին, և նա նրանից ծնեց Ենոքին չորրորդ հոբելյանի վերջում։ Եվ հինգերորդ հոբելյանի առաջին շաբաթվա առաջին տարում տներ կառուցվեցին երկրի վրա, և Կայենը մի քաղաք կառուցեց և այն կոչեց իր որդու Ենոքի անունով»։
Եկեղեցու հայրերը (Եպիփանիոս, Եփրեմ Ասորի, Հովհաննես Ոսկեբերան) կարծում են, որ Կայենի կինը նրա քույրերից մեկն էր։ Քանի որ դա ժամանակի սկզբում էր, և մարդկային ցեղը վերարտադրվելու կարիք ուներ, թույլատրվել է ամուսնանալ քույրերի հետ:Աթենքի օրենսդրությունը պահանջում էր ամուսնանալ քրոջդ հետ, եթե նա որոշակի տարիքում ամուսին չգտնի:
Կայենից հետո ծնվել է Աբելը։ Աբելը դարձել է հովիվ, իսկ Կայենը՝ հողագործ։ Կայենը և Աբելը ներկայացնում են անհատի` առաջին մարդկանց (Ադամ և Եվա) բազմության, մարդկության վերափոխման առաջին քայլը: Ըստ Հին Կտակարանի պատմաբանի՝ 130 տարեկանում Ադամը ծնել է Սեթին (Շեթին)՝ սեթացիների նախահորը: Առաջին ծնողների մյուս զավակները միայն անցողիկ են հիշատակվում Աստվածաշնչում. Ադամն ապրել է 930 տարի և ծնել որդիներ և դուստրեր[1]: