Կազանի կամուրջ (ռուս.՝ Казанский мост), Սանկտ Պետերբուրգի կենտրոնական շրջանում գտնվող Գրիբոյեդով ջրանցքի վրայով ճանապարհային քարե կամարավոր կամուրջ, որը կապում է Կազանի և Սպասսկի կղզիները։ Ռուսաստանի դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ։ Քաղաքի երրորդ ամենալայն կամուրջը՝ Կապույտ (97,3 մ) և Ապտեկարսկի (96 մ) կամուրջներից հետո։ Քաղաքում ամենացածրը, նրա տակով նավերի անցումն արգելված է[1]։
Այս վայրում գտնվող փայտե կամուրջը կոչվում էր Ռոժդեստվենսկի մոտակայքի Մարիամ Աստվածածին եկեղեցու անունով։ 1783 թվականից կամուրջը սկսեց կոչվել Կազանսկի մոտակայքում կառուցված Կազանի տաճարի անունով[2]։ 1923-1944 թվականներին կրել է Գեորգի Պլեխանով անունը[1][3]։
Պատմություն
1716 թվականին Նևայի պողոտայի և Կրիվուշի գետի խաչմերուկում կառուցվել է փայտե կամուրջ[4]։ Գոյություն ունեցող կամուրջը կառուցվել է 1765-1766 թվականներին ինժեներներ Վ.Ի.Նազիմովի և Ի.Մ.Գոլենիշչև-Կուտուզովի նախագծով[5][6]։ Կամուրջն ուներ չուգունե ճաղեր, նույն տիպի, ինչ պարսպապատը, Նևայի պողոտայի երկայնքով բավականին զառիթափ մուտքեր և դեպի ջուր տանող աստիճաններ[4]։
1805-1806 թվականներին Կազանի տաճարի կառուցման և Նևայի պողոտայի հարակից տարածքի վերակառուցման հետ կապված կամուրջը վերակառուցվել է ճարտարապետ Լ. Ռուսկայի նախագծով․ ընդլայնվել է ժամանակակից չափսերի համապատասխան, վերափոխվել են «ադամանդե» կոշտ ճակատամասը և աստիճանների՝ դեպի ջուրն իջնող հատվածը, կամրջի զառիթափությունը զգալիորեն կրճատվել է, չուգունե վանդակաճաղերը փոխարինվել են գրանիտե ճաղաշարերով[7][4]։
1880 թվականին կամրջի վրա ձիաքարշ երկաթուղային գծեր են անցկացվել, իսկ մայթերին՝ գրանիտե սալեր[8]։ 1887 թվականին մայթը լայնացվել է։[9]. 1912 թվականին կամրջի զննության ժամանակ հայտնաբերվում է աղյուսե կամարի ավերածություն, որը հնարավոր չէր մեկուսացնել։ 1934թ.-ին աշխատանքներ են տարվել աղյուսե կամարի վերանորոգման վրա [8].
1999-2003 թվականներին Լենմետրոգիպրոտրանս ինստիտուտի նախագծով իրականացվել է հիմնանորոգում, որի ընթացքում կամրջի կամարը վերականգնվել է 53 մ լայնությամբ, ամրացվել են ճանապարհների անցաքարերը և աղյուսե կամարը, կատարվել է ջրամեկուսացում, տեղադրվել են մայթը ճանապարհից բաժանող գրանիտե քարեր[8][10][8]։
Դիզայն
Միաթև քարե կամարային կամուրջ է։ Առաստաղի բացվածքը աղյուսե կամար է՝ կրաքարե սալերի շարքերով, գրանիտից պատրաստված ճակատային կամարներով։ Կամարը աղյուսե է՝ կրաքարե սալիկներիով, ճակատային հատվածը գրանիտե է[11]։ Կամարներն ունեն պարաբոլիկ կորի ուրվագիծ՝ առանց հիմնաքարերի։ Կամուրջի երկարությունը 17,5 (25,0) մ է, լայնությունը՝ 95 մ (քաղաքի երրորդ ամենալայն կամուրջը)[4][11]։
Կամուրջը նախատեսված է տրանսպորտային միջոցների և հետիոտների տեղաշարժի համար։ Կամրջի ավտոճանապարհը ներառում է տրանսպորտային միջոցների երթեւեկության համար նախատեսված 8 գոտի։ Ճանապարհը ծածկված է ասֆալտբետոնով։ Մայթերին դրված են հսկա գրանիտե սալեր։ Մայթերը երթևեկելի հատվածից բաժանված են գրանիտե եզրաքարով վերևում, իսկ ներքևի մասում պարիսպ չկա մայթին մոտ: Որպես պարսպապատեր օգտագործվել են ամուր գրանիտե պարապետներ[8]։
Ծանոթագրություններ
↑ 1,01,1Синдаловский Н. А. Легенды и мифы Невского проспекта. — Центрполиграф, 2019. — 480 с. — ISBN 978-5-227-08618-1
↑Городские имена сегодня и вчера: Петербургская топонимика / сост. С. В. Алексеева, А. Г. Владимирович, А. Д. Ерофеев и др. — 2-е изд., перераб. и доп. — СПб.: Лик, 1997. — С. 51. — 288 с. — (Три века Северной Пальмиры). — ISBN 5-86038-023-2.