Խուանա Մանուելա Գորիթիը ծնվել է հարուստ հողատեր, պետական և հասարակական գործիչ, 19-րդ դարում Արգենտինայի քաղաքացիական պատերազմների ակտիվ մասնակից, իրավաբան, Սալտա նահանգի նահանգապետ Խոսե Իգնասիո դե Գորիթիի ընտանիքում[4]։ 1831 թվականին ընտանիքն աքսորվել է Բոլիվիա, որտեղ նրանք ապրել են աղքատության մեջ[5]։ Բոլիվիայում Խուանա Մանուելա Գորիթիը ծանոթացեել իր ապագա ամուսնու՝ Մանուել Իսիդորո Բելսուի հետ, որը հետագայում՝ 1848 թվականին դարձել է Բոլիվիայի նախագահ։
Խուանան սովորել է միանձնուհիների մենաստանում, հետագայում տեղափոխվել է Լա Պաս, որտեղ 15 տարեկանում ամուսնացել է Մանուել Իսիդորո Բելսույի հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա։
Խուանա Մանուելա Գորիթիըը հետագայում Բոլիվիայից տեղափոխվել է Պերու, որտեղ զբաղվել է գրական գործունեությամբ։ Նա Լիմայում դասավանդել և հիմնել է դպրոց, որտեղ էլ դարձել է հայտնի, ազդեցիկ լրագրող։ Նրա աշխատությունները հրապարակվել են «El Comercio, Revista de Lima» հեղինակավոր պարբերականում։
Խուանան վարել է ակտիվ ֆեմինիստական գործունեություն, որն ավել է արտացոլվել նրա ամսագրային հոդվածներում։ Նրա հրապարակումները ոգեշնչել են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի բազմաթիվ կանանց։
Գորիթիը քանի կարճ վեպերի և բազմաթիվ պատմվածքների հեղինակ է։