Խուան Ֆակունդո Ռիանյո ի Մոնտերոն ծնվել է Գրանադայում։ Ավարտել է Գրանադայի համալսարանի փիլիսոփայության և իրավունքի ֆակուլտետը։ Դոկտորի աստիճան ստացել է Մադրիդի կենտրոնական համալսարանում։ Սովորել է նաև արաբերեն։ Պատանեկան տարիներին ակտիվորեն ներգրավվել է Գրանադայի մշակության գործունեության մեջ, եղել է Cuerda Granadina-ի անդամ։ 1851 թվականին ճանաչողական շրջայց է կատարել Եվրոպա, եղել է Իտալիայում, Գերմանիայում, Անգլիայում։ 1864 թվականին ամուսնացել է Էմիլյա Գայանգոսի՝ արաբագետ, Պատմության արքայական ակադեմիայի անդամ Պասկուալ դե Գայանգոս ի Արսեի դստեր հետ։ Իսպանացի դիվանագետ Խուան Ռիանյո ի Գայանգոսը նրանց որդին է։
1863 թվականից Խուան Ֆակունդո Ռիանյո ի Մոնտերոն եղել է Դիվանագիտական բարձրագույն դպրոցի գեղարվեստի պրոֆեսոր։ 1870 թվականից եղել է Լոնդոնի Հարավային Կենսինգտոնի թանգարանի խորհրդատու, 1878 թվականին նշանակվել է Մադրիդի նորաստեղծ գեղարվեստական իրերի վերարատադրության թանգարանի տնօրեն[1]։ Ընտրվել է Պատմության արքայական ակադեմիայի և Սան Ֆերնանդոյի լեզվաբանության և գեղարվեստի ակադեմիայի անդամ։
1881-1883 թվականներին եղել է հանրության հետ կապերի ուսուցման գլխավոր տնօրեն, այնուհետև ընտրվել է սենատոր Գրանադա վարչական շրջանի, Գրանադայի համալսարանի, Գեղարվեստի թագավորական ակադեմիայի, 1988 թվականից եղել պետնախարար։
Աշխատություններ
Հրատարակել է բազմաթիվ աշխատանքներ միջնադարյան արվեստի, արաբական ճարտարապետության ծագման կամ Ալհամբրայի մասին տարբեր իսպանալեզու և արտասահմանյան ամսագրերում[2]։
Կարևոր աշխատություններից են՝
The industrial arts in Spain, Londres, 1879.
"La Alhambra. Estudio de sus descripciones antiguas y modernas", en la Revista de España, 1884.
Critical and bibliographical Notes on early Spanish music, Londres, 1887.
"Viajes de extranjeros por España en el siglo XV". Boletín de la Sociedad Geográfica de Madrid, núm. 10, octubre 1877, tomo III, año II, pp. 289–301.
Գրականություն
CABALLERO CARRILLO, María Rosario (2002). Inicios de la Historia del Arte en España: La Institución Libre de Enseñanza (1876-1936). Madrid: CSIC. 84-00-08120-X.
RIARO, J.F. "Viajes de extranjeros por España en el siglo XV". Boletín de la Sociedad Geográfica de Madrid, núm. 10, octubre 1877, tomo III, año II, pp. 289–301.
TRUSTED, Marjorie (2006). «In all cases of difference adopt Signor Riaño's view: Collecting Spanish decorative arts at South Kensington in the late nineteenth century». Journal of the History of Collections (18). 1477-8564, 225/236.