Խուան Մարտին Բերբերյան (իսպ.՝ Juan Martín Berberián, ապրիլի 25, 1977(1977-04-25)[1], Մար-դել-Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինահայ ռեգբի խաղացող, ով հանդես է եկել եզրային հարձակվողի դիրքում։ Ունեցել է 193 սմ հասակ և 110 կիլոգրամ քաշ[2]։
Խուան Մարտին Բերբերյանը Ֆրանսիա է ժամանել 2005 թվականի դեկտեմբերին որպես ֆրիլանսեր՝ Պերպինյանում հանդես եկող Ժուլիեն Լաղագի և Դիեգո Ջիաննանտոնիոյի վնասվածքից հետո։
Խուան Մարտին Բերբերյանին հաճախ անվանել են «Խաղադաշտի արքա» և «Գուազինիի ընկեր»։
Կարիերա
- 2005 թվական «Սան Իսիդրո» ռեգբիի ակումբ, Արգենտինա
- 2005 թվականի դեկտեմբեր- 2006 թվական «USA Perpignan» ռեգբիի ակումբ, Ֆրանսիա
- 2006-2007 «Ավիրոն Բայոնե» ռեգբիի ակումբ, Ֆրանսիա
- 2007 «Վալյադոլիդ» ռեգբիի ակումբ, Իսպանիա
- 2007-2010 «Բլանյակ» ռեգբիի ակումբ, Ֆրանսիա
- 2010 թվականից «FCTT France», Ֆրանսիա
Նվաճումներ
- Արգենտինայի I դիվիզիոն, Չերչիլի գավաթ (2005 թվական)
- Արգենտինայի առաջնություն
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ