Սովորել է Գուադալախարայի ինստիտուտում, այնուհետև տեղափոխվել Մադրիդի համալսարան, ավարտել դիվանագիտական դպրոցի փիլիսոփայության և իրավագիտության ֆակուլտետը։ Վաղ տարիքում համագործակցել է թերթերի և ամսագրերի հետ. Գոնսալո Կալվո Ասենսիոյի El Fomento Literario, խմբագիր Ֆրանցիսկո Նավառո Վիլոսլադայի El Pensamiento Español, El Fénix, La España, La Unión Católica և այլն։
1863-1864 թվականներին եղել է El Fomento Literario -ի խմբագիրը, այնուհետև թղթակցել է մասնագիտական թերթերի, ինչպիսիք են Revista de Archivos, Bibliotecas y Museos (1897-1899) և el Boletín de la Real Academia de la Historia:
Էնրիկե դե Ագիլերա ի Գամբոայի հետ հիմնադրել են La Juventud Católica, որտեղ հանդես է եկել արվեստի և հնագիտության բազմաթիվ դասախոսություններով։ 1870 թվականին, 25 տարեկան հասակում, ղեկավարել է դպրոց, դարձել Պատմության ակադեմիայի թղթակից անդամ։ 1871 թվականին ամուսնացել է Խուանա Մարիա դե լաս Պերես Մենենդեսի հետ, ունեցել են 7 երեխա, որոնցից ողջ են մնացել 3-ը՝ երկու տղա և մեկ աղջիկ։
Եղել է Մադրիդի «Ընկերների տնտեսագիտական հանրության» գլխավոր քարտուղարը, այնուհետև երեք ժամկետներով դարձել այդ կառույցի արքայական սենատոր (1904-1905, 1907-1908 և 1910-1911)։
1885 թվականին ղեկավարել է Դիվանագիտական դպրոցի թանգարանների կառավարման և հնագիտության ամբիոնը, այնուհետև արխիվների, գրադարանների և երկրաբանության կառույցը, միաժամանակ նշանակվում Գվադալախարայի համայնքային պատմագետ, ժամանակագիր, 1891 թվականին Ֆիդել Ֆիտայի հետ նշանակվում է Մադրիդում անցկացվելիք Եվրոպական պատմական ցուցահանդեսի արքայական հանձնակատար։
1893 թվականին պարգևատրվել է Իզաբելլա 1-ինի շքանշանով և 1894 թվականի մայիսի 27-ին պաշտոն է ստանձնել Պատմության արքայական ակադեմիայում, ղեկավարել հնագիտության բաժինը (1901), եղել մշտական քարտուղար (1908), մշակել հավաքածուների ավելի մրցունակ գրացուցակ, 1908 թվականին ղեկավարել է Մադրիդի համալսարանի հնագիտության և դրամագիտության ամբիոնը, միաժամանակ զբաղեցնելով Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանի տնօրենի պաշտոնը։
Էսպինոսա դե Էնարեսում տուն է գնել, սակայն ստիպված է եղել այն վաճառել՝ երեխաներին որևէ բան թողնելու համար։ Մահացել է աղքատության մեջ 1911 թվականի հունվարի 19-ին Մադրիդում։ Թաղված է Սան Խուստո եկեղեցու բակում[4]։
Աշխատություններ
Bibliografía de la Sociedad Económica matritense (1877).
Biblioteca de autores y escritores de la provincia de Guadalajara, Editorial Sucesores de Rivadeneyra, Madrid, 1899. Hay edición moderna en Biblioteca de Escritores de la provincia de Guadalajara. Catálogo Monumental de la provincia de Guadalajara, edición en CD-Rom, Guadalajara, AACHE Ediciones, 2001.
Ensayo de una Tipografía Complutense, 1889.
La edad de piedra y el hombre terciario (1878 y 1879)
Fuero de Bribuega 1887.
La Alcarria en los primeros siglos de su reconquista, discurso de ingreso en la Real Academia de la Historia.
Elogio del padre Siguenza, 1897; leído en la RAH y luego publicado como introducción a la edición de la Historia de la Orden de San Gerónimo de este autor seguntino.
El libro de la provincia de Guadalajara
Castilla y León durante los reinados de Pedro I, Enrique II, Juan I y Enrique III, 3 vols, entre 1892 y 1893.
Relaciones Topográficas de los pueblos de Guadalajara, con Aumentos a las mismas, Madrid: Real Academia de la Historia, 1903-1911 - 6 Tomos
Vuelos Arqueológicos (narraciones de arte), Biblioteca Patria, Madrid, 1911, obra póstuma que recoge pequeños trabajos anteriores sueltos.
Rasgo histórico acerca de Nuestra Señora de la Antigua, de Guadalajara, 1884.
El Madroñal de Auñón, publicado en tres números de la Revista de Madrid de 1883..
La Alcarria en los dos primeros siglos de la Reconquista, Diputación Provincial de Guadalajara, 1974.
Diario de un patriota complutense, 1894, con prólogo y notas.
Գրականություն
Antonio Herrera Casado, "Los Cronistas Provinciales de Guadalajara", Revista Wad-al-hayara nº 8.
J. de Liñán y Eguizabal, "Don Juan Catalina García", en Vuelos arqueológicos (Narraciones de arte), Madrid 1911
Manuel Pérez Villamil, "Necrología. Don Juan Catalina López", edición digital a partir de Boletín de la Real Academia de la Historia, tomo 58 (1911), pp. 149–154, Alicante: Biblioteca Virtual Miguel de Cervantes, 2008.
Manuel Ossorio y Bernard, Ensayo de un catálogo de periodistas españoles del siglo XIX, Madrid, 1904.