Խորվաթները Սերբիայում համարվում են ազգային փոքրամասնություն։ Ազգային փոքրամասնության կարգավիճակ ստացել է 2002 թվականին[1]։ Ըստ 2011 թվականի մարդահամարի, Սերբիայում բնակվում են 57 900 խորվաթներ, որոնցից 54 785 մարդ՝ Վոևոդինայում և Բելգրադում։
Ժողովրդագրություն
Սերբիայի խորվաթների համար պոպուլյացիոն աճը բնորոշ էր մինչև 1960-ական թվականները, ապա թվային կրճատումը կապված է բնական աճի դանդաղեցմամբ, արտագաղթի և էթնիկ պատկանելության փոփոխությամբ։ Մարդահամարի տվյալներով՝ 1948 թվականին Սերբիայում ապրում էր 169 864 մարդ, իսկ ըստ 1991 թվականի մարդահամարի՝ 105 406 խորվաթական ազգության անձինք, որ կազմել է 2,6 %, իսկ 1,1 %-ը կազմել է Սերբիայի բնակչությունը։
Հարավսլավիայի բնակչության մարդահամարի ժամանակ 1948-1991 թվականների ժամանակահատվածում խորվաթներին վերագրել են և բունևների և շոկցիների էթնիկ խմբերը։ Այս պահին, շատ շոկցիներ իրենց համարում են խորվաթներ, իսկ բունևների մեծ մասը իրեն համարում է առանձին էթնոս։
1991 թվականից հետո տեղի է ունենում Սերբիայի խորվաթական բնակչության թվաքանակի կտրուկ նվազում, որը Հարավսլավիայի պատերազմների հետ կապված լարվածություն է առաջացնում ազգամիջյան հարաբերություններում, և, առաջին հերթին, Խորվաթիայի պատերազմում[2]։ 1992 թվականի ամռանը 10 000-ից ավելի խորվաթներ Վոևոդինայից փոխանակել են իրենց անշարժ գույքը Խորվաթիայի սերբերի անշարժ գույքի հետ և, ընդհանուր առմամբ, շուրջ 20 000 խորվաթների լքել են Սերբիան[3]։ Ըստ Վոևոդինայի խորվաթների Ժողովրդավարական դաշինքի ներկայացուցիչների պնդումների այդ ընթացքում Սերբիան լքել են ավելի քան 50 000 խորվաթներ[4][5]։
Խորվաթները Սերբիայում կենտրոնացած են հիմնականում Վոևոդինայի ինքնավար երկրամասում, որտեղ, ըստ 2011 թվականի մարդահամարի ապրում էին 47 033 կամ 81,2 % Սերբիայի խորվաթները։ Առավելագույն խորվաթական բնակչությունը գերակշռուում է Վոևոդինայում, որտեղ 1961 թվականին եղել են՝ 19, 1981 թվականին՝ 18, 1991 թվականին՝ 12: Կոսովոյի և Մետոխիայում 1961 և 1981 թվականներին 7 բնակավայրերում գերակշռում էին խորվաթները, իսկ Կենտրոնական Սերբիայում նման բնակավայրեր ընդհանրապես չեն եղել։
Սերբիայում խորվաթների թվաքանակը[6]
Մարդահամարի տարի
|
Խորվաթների թիվը
|
%
|
Սերբիայի ընդհանուր բնակչությունը
|
1948
|
169 864
|
2.60 %
|
6 527 966
|
1953
|
173 246
|
2.48 %
|
6 979 154
|
1961
|
196 409
|
2.57 %
|
7 642 227
|
1971
|
184 913
|
2.19 %
|
8 446 591
|
1981
|
149 368
|
1.60 %
|
9 313 677
|
1991
|
105 406
|
1.08 %
|
9 778 991
|
1991 (առանց Կոսովոյի)
|
97 344
|
1.24 %
|
7 822 795
|
2002 (առանց Կոսովոյի)
|
70 602
|
0.94 %
|
7 498 001
|
2011 (առանց Կոսովոյի)
|
57 900
|
0.81 %
|
7 186 862
|
Լեզու
Խորվաթերենը Վոևոդինայի ինքնավար երկրամասի պաշտոնական լեզուն է։
Տես նաև
Ծանոթագրություններ