|
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Խորհրդա-դանիական հարաբերություններ |
|
|
Դանիա |
ԽՍՀՄ |
Խորհրդա-դանիական հարաբերություններ, պատմական դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) և Դանիայի Թագավորության միջև։
Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1924 թվականի հունիսին (դե ֆակտո՝ 1923 թվականին)։ Ստորագրվել են համաձայնագրեր առևտրի (1935), ապրանքաշրջանառության և վճարումների (1940) մասին։ Երրորդ Ռայխի կողմից Դանիան օկուպացնելու (1941 թվականի հունիս) հետևանքով դիվանագիտական հարաբերությունները խզվեցին, իսկ Դանիան միացավ Հակակոմինտերնյան պակտին։ Հարաբերությունները վերականգնվեցին միայն 1945 թվականի մայիսին։ Կնքվեց պայմանագիր առևտրի և ծովագնացության վերաբերյալ (1946)։ Դանիան երբևէ չճանաչեց Մերձբալթիկայի երկրների բռնակցումը Խորհրդային Միությանը։
Սառը պատերազմի ժամանակաշրջանում Խորհրդային Միությունը և սոցիալիստական ճամբարի երկրները Դանիային երբեմն համարում էին ՆԱՏՕ-ի «շղթայի թույլ օղակը»[1]։
Հետագայում ստորագրվեցին համաձայնագրեր օդային հաղորդակցության (1956), վճարումների (1959), մշակութային համագործակցության (1962) մասին։ 1964 թվականի կոմյունիկեում դանիական կառավարությունը հայտնեց, որ մտադիր չէ միջուկային զենք աեղադրել Դանիայում։ Այնուհետև կնքվեցին համաձայնագրեր ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու ասպարեզում համագործակցության (1968), երկարաժամկետ առևտրի (1969)[2], տնտեսական․ և գիտական․ համագործակցության (1970) վերաբերյալ, ավելի ուշ՝ ճարտարապետական․, բնակարանային շինարարության և քաղաքաշինության ասպարեզում համագործակցության, գիտնականների փոխանակման (1971) և այլ համաձայնագրեր։ 1975 թվականին ստորագրվել է տնտեսական․, արդյունաբերական․ և գիտատեխնիկական․ համագործակցության զարգացման 10-ամյա համաձայնագիր, 1978 թվականին՝ տնտեսական․ և արդյունաբերական․ համագործակցության երկարաժամկետ պայմանագիր։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 515)։
|