Էնրիկեն սկսել է խաղալ իսպանական Լևանտե թիմում, 2005 թվականին տեղափոխվել է Վալենսիա։ Վալենսիայում մնացել է մի քանի ամիս, իսկ հետո վարձավճարով տեղափոխվել է Սելտա, որտեղ պրեմիերայում անցկացրեց 14 խաղ։ Երբ վարձավճարի ժամանակն ավարտվեց, նա տեղափոխվեց Վիլյառեալ, որտեղ նրան իր լավ ֆիզիկական պատրաստվածության համար կոչեցին «Ցուլ»։
2007/08 թվականի մրցաշրջանում պարբերաբար հայտնվում էր Սեմ Էլարդայսի թիմի մեկնարկային կազմում։ Նա ձախ պաշտպանի դիրքում վստահում էր ավելի փորձառու խաղացողների, մասնավորապես՝ կիսպաշտպան Շառլ Ն’Զոգբիային։ Հաջորդ մրցաշրջանում նա հայտնվում էր թիմի մեկնարկային կազմում, սակայն Նյուքասլի անհաջող ելույթների պատճառով թիմը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից։ Այդ ժամանակ Էնրիկեով սկսեց հետաքրքրվել Մադրիդի Ատլետիկոն, սակայն պաշտոնական առաջարկ այդպես էլ չեղավ[4]։ Չնայած Ատլետիկոյի հետաքրքրվածությանը նա ասաց, որ թիմից կհեռանա միայն եթե առաջարկ ստանա Բարսելոնայից։ Արդյունքում նա մնաց Նյուքասլում։ Այդ տարի Նյուքասլը հաղթեց առաջնությունում։
2011 թվականին Էնրիկեն քննադատեց թիմի ղեկավարությանը, այն պատճառով, որ թիմից թույլ էին տվել հեռանալ մի քանի առանցքային խաղացողների, այդ թվում Էնդի Քերոլին և թիմի ավագ Քեյվին Նոլանին[5]։ 2 շաբաթ անց նա հեռացվեց թիմից։
2011 թվականի ամռանը լուրեր տարածվեցին, որ Էնրիկեն տեղափոխվում է Լիվերպուլ[6][7][8]։ Ապրիլին Լիվերպուլի նախկին ավագ Ֆիլ Թոմփսոնը համաձայնվեց Էնրիկեի տեղափոխությանը[9]։ 2011 թվականի օգոստոսի 11-ին նա պաշտոնապես տեղափոխվեց Լիվերպուլ[10]։