1980 թվականի դեկտեմբերի 29-ին, Մադրիդում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) երեք մարտիկների կողմից կազմակերպած ռմբահարման ժամանակ, Գուռիարանը պատահաբար վիրավորվել էր[3]։ 1982 թվականին նա հրատարակեց «La Bomba» Ռումբը գիրքը, որում նա պաշտպանում է հայկական շարժառիթը։ Գիրքը մի քանի անգամ վերահրատարակվել է, այդ թվում նաև անգլերեն թարգմանությամբ։
«Ռումբը» վեպը
1980 թվականի դեկտեմբերի 29-ին, Խոսե Անտոնիոն դուրս եկավ «Ժողովուրդ» (Pueblo) օրաթերթի խմբագրության շենքից, մտավ հեռախոսախցիկ՝ իր կնոջ հետ զրուցելու համար։ Նա կնոջն առաջարկեց գնալ Վուդի Ալենի ֆիլմը դիտել, իսկ այնուհետ ճաշել ռեստորանում։ Երբ Խոսե Անտոնիոն կախեց լսափողը, հարևանությամբ գտնվող Շվեյցարական և ՏՎԱ ավիաուղիների շտաբներում երկու ռումբեր պայթեցին։ Ոչ ոք չմահացավ, սակայն 9 տուժածների թվում էր Խոսե Անտոնիոն։
Հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո, Խոսե Անտոնիոն ցանկացավ իմանալ, ո՞վ է իրականացրել պայթյունը։ Դեռևս հիվանդանոցում, երբ նա պայքարում էր պահպանել իր երկու ոտքերը, նա սկսեց կարդալ պայթյունի շարժառիթին վերաբերող գրքեր և նյութեր, ուսումնասիրել հայոց պատմությունը։
Վերականգնողական բուժումը զուգակցելով հայոց պատմության մանրամասն ուսումնասիրման հետ, 1982 թվականին նա Լիբանանում հանդիպեց ԱՍԱԼԱ-ի ղեկավարության հետ։ Զինյալները դիմակով էին և զենքերը վայր չէին դնում, մինչդեռ իսպանացի լրագրողը ձեռնափայտով էր։ Նա հայկական խմբի ղեկավարին Մարտին Լյութեր Քինգի գիրքը նվիրեց և առաջարկեց մտածել իրենց ընտրած ուղու վերաբերյալ։
Այդ դրվագից քիչ ժամանակ անց «Ռումբը» լույս տեսավ։ Այն պատմում էր իսպանացի լրագրողի անհատական փորձը և մի ամբողջ ազգի ողբերգական գոյատևման պատմությունը։
Գրքեր
La Bomba Un No Rotundo A La Destruccion Y A La Muerte Y Un Viva A La Vida, 1982, Librería Anticuaria Raimundo (Cádiz, Spain)