«Խաղ առանց կանոնների» (ռուս.՝ «Игра без правил»), 1965 թվականի խորհրդային լրտեսական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յարոպոլկ Լապշինը Սվերդլովսկի կինոստուդիայում Լև Շեյնինի համանուն պիեսի հիման վրա։ 1965 թվականի կինովարձույթում զաղեցրել է 6-րդ տեղը․ ֆիլմը դիտել է 31,1 մլն հանդիսատես[1]։
Սյուժե
Հետպատերազմյան Գերմանիան բաժանված է պատասխանատվության գոտիների։ Ամերիկյան գոտում են գտնվում խորհրդային շատ քաղաքացիներ՝ գերեվարված և տեղահանված անձինք, այդ թվում՝ հրթիռային տեխնիկայի խորհրդային հայտնի կոնստրուկտորի զարմուհին։ Ամերիկյան հետախուզությունը ծրագրում է գտնել նրան և հավաքագրել իր հորեղբոր կոնստրուկտորային բյուրոյում։ Խորհրդային հակահետախուզությունը, նկատելով ամերիկացիների ակտիվությունը կոնստրուկտորի շուրջ, Մոսկվայից Գերմանիա է ուղարկում հատուկ բաժնի գնդապետ Լարցևին։
Դերերում
- Միխայիլ Կուզնեցով – Գրիգորի Եֆիմովիչ Լարցև, գնդապետ, չեկիստ
- Վիկտոր Դոբրովոլսկի – Մաքսիմ Մալինին, հակահետախուզության գնդապետ
- Տատյանա Կարպովա – «ֆրոյլյայն Էռնա Բրինկել», Տատյանա Վլադիմիրովնա Զորինա, մայոր
- Վսեվոլոդ Յակուտ – Ջեյմս Գրեյվուդ, ամերիկյան հակահետախուզության գնդապետ, նույն ինքը՝ «իրանցի գիտնական Ալի Հաջար»
- Վիկտոր Խոխրյակով – Մաքքենզի, ամերիկյան հակահետախուզության գեներալ
- Վիկտոր Շեգլով – Գեորգի Պավլովիչ Ռոմին, հակահետախուզության փոխգնդապետ
- Արկադի Տոլբուզին – Սերգեյ Պետրովիչ Լեոնտև, հակահետախուզության գնդապետ
- Օլգա Ամալինա – Նատաշա Լեոնտևա, խորհրդային կոնստրուկտոր Լեոնտևի զարմուհին
- Լյուդմիլա Դավիդովա – Ալևտինա Կրոտովա, ամերիկյան գործակալ «Մոցարտ», Մոսկվա է ուղարկվել Նատաշա Լեոնտևայի անվան տակ
- Վալենտինա Վլադիմիրովա – Մարֆա Կրոտովա, Օրլովշչինայից, լրտեսուհի Ալևտինայի մայրը, եղել է համակենտրոնացման ճամբարի հսկիչ
- Ալլա Ամոնովա – Իրմա Բունտ, համակենտրոնացման ճամբարի նախկին հսկիչ
- Գրիգորի Շպիգել – պարոն Օտտո Շտումպե, մրգային ջրերի գործարանների սեփականատեր
- Ձիդրա Ռիտենբերգա – Աննա Վելմուտ, նույն ինքը՝ մադամ Նիկոտին, նույն ինքը՝ Գելլի
- Օլեգ Մոկշանցև – Հանս, նույն ինքը՝ Ֆյոդոր
- Լեո Էլագին – Յոհան Վիրտ, նույն ինքը՝ Հենրիխ Վունտ
- Յուրի Սարանցև – մայոր Քերն
- Իգոր Բելոզերով – գործարար
- Դացե Արայա – երգչուհի
Էպիզոդներում՝ Գեորգի Կուգուշև, Լեոնիդ Շևցով, Վասիլի Շուր, Բորիս Ռոմանով և ուրիշներ։
Ֆիլմի մասին
Ֆիլմը նկարահանվել է Լև Շեյնինի համանուն պիեսի հիման վրա, որը գրվել է 1961 թվականին։ Պիեսի առաջին բեմադրությունը 1962 թվականին իրականացրել են Մոսկվայի թատրոնները՝ Մ․ Երմոլավայի անվան թատրոնը և Խորհրդային բանակի կենտրոնական թատրոնը։
Ֆիլմը եղել է 1965 թվականի խորհրդային կինովարձույթի առաջատար, այն դիտել են 31 մլն հանդիսատես․ ֆիլմն զբաղեցրել է 6-րդ տեղը վարձույթում գտնվող հայրենական ժապավենների շարքում, 13-րդ տեղը վարձույթի բոլոր ֆիլմերի շարքում[2][3]։
Սվերդլովսկի կինոստուդիայի ողջ պատմության ընթացքում նկարահանված ֆիլմերի շարքում զբաղեցնում է 3-րդ տեղը կինովարձույթում[4]։
Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Կալինինգրադում և մասամբ Տալլինում[5]։
Քննադատություն
Կինոգետ Ալեքսանդր Ֆեոդորովը պնդում է. «Չնայած հանդիսատեսի շրջանում ունեցած հաջողությանը, խորհրդային կինոքննադատությունը «Խաղ առանց կանոնների» լրտեսական ժապավենին վերաբերվել է որպես սովորական արկածային կինոարտադրանքի՝ առանձնապես ուշադրություն չդարձնելով դրան, սակայն 21-րդ դարում այդ ֆիլմն սկսել է դիտարկվել որպես կինեմատոգրաֆիական «սառը պատերազմի» և «նացիսպլոտեյշնի» բնորոշ ֆենոմեն[1]։
Ծանոթագրություններ
Գրականություն