Լևոն Ասատուրի Հարությունյան (հուլիսի 21 (օգոստոսի 3), 1903, գյուղ Կյադիկսաթըլմիշ, Կարսի մարզ - ապրիլի 20, 1973, Երևան), հայ բժիշկ, հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1941), ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1961)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1956)։
Կենսագրություն
1927 թվականին ավարտել է ԵՊՀ բժշկական ֆակուլտետը։ 1932-1934 թվականներին եղել է ԵԲԻ սննդի հիգիենայի, 1950 թվականից՝ ընդհանուր հիգիենայի ամբիոնների վարիչ։ 1934 թվականին նշանակվել է ընդհանուր հիգիենայի ամբիոնի դոցենտ՝ զինվորական հիգիենայի գծով[3]։ Միաժամանակ՝ 1938-1956 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի սանիտարական փորձագիտության ամբիոնի վարիչ։ 1944-1948 թվականներին և 1969-1971 թվականներին՝ ԵԲԻ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1958-1960 թվականներին՝ ռեկտոր, 1972-1973 թվականներին՝ ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ԳՀԻ տնօրենի տեղակալ։
Գիտական աշխատանքները վերաբերում են մի շարք սննդամթերքների քիմիական կազմի բազմակողմանի ուսումնասիրությանը[3], կոմունալ հիգիենայի հարցերին։ Կարևոր են սննդամթերքների մեջ թունավոր նյութերի առաջացման և սննդային թունավորումների կանխարգելման, ինչպես նաև Հայաստանում հիգիենայի զարգացման պատմության վերաբերյալ Հարությունյանի հետազոտությունները։
Երկեր
Սննդամթերքների լաբորատոր հետազոտման համառոտ ձեռնարկ։ Երևան, 1951 (համահեղինակ)
Սանիտարական հիգիենիկ հետազոտությունների համառոտ ձեռնարկ։ Երևան, 1953
Սննդային թունավորումները և նրանց պրոֆիլակտիկան։ Երևան, 1955
↑Հայկական համառոտ հանրագիտարան. հ. 3: «Հայկական Հանրագիտարան» հրատարակչություն. 1999. էջ 323. ISBN5-89700-010-7.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 320)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!