Լիլիթ Կարապետյան (ուդահար)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լիլիթ Կարապետյան
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԼիլիթ Կոստանդնի Կարապետյան
Ծնվել էհունվարի 28, 1963(1963-01-28)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 22, 2006(2006-10-22) (43 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունուդահար
ԿրթությունԱնտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց, Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոց (1977) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1985)

Լիլիթ Կոստանդնի Կարապետյան (հունվարի 28, 1963(1963-01-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 22, 2006(2006-10-22), Երևան, Հայաստան), հայ ուդահար։ Հայաստանում կրթություն ստացած կին պրոֆեսիոնալ առաջին ուդահարն է։

Կենսագրություն

Լիլիթ Կարապետյանը ծնվել է 1963 թվականին Երևանում։ Սովորել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջանակարգ դպրոցում, 1973-1977 թվականներին զուգահեռ՝ Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի դասարանում Ժաննա Շելջյանի մոտ։ 1980-1985 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ Կարապետ Արիստակեսյանի ուդի դասարանում, 1989-1992 թվականներին շարունակել է ուսումը ասպիրանտուրայում Միհրան Դեմիրճյանի ղեկավարությամբ[1]։

Կատարողական և աշխատանքային տարիներ

1981-2003 թվականներին աշխատել է «Շարական», ապա՝ «Տաղարան» անսամբլներում (Գրիգոր Դանիելյանի /Դանիել Երաժիշտի/ և Երվանդ Երկանյանի ղեկավարությամբ) որպես ուդահար, լյուտնահար և կիթառահար։ Կատարել է միջնադարյան և ժամանակակից հայ և եվրոպական հեղինակների բազմաթիվ մշակումներ և փոխադրումներ ուդի և կիթառի համար։Առաջին անգամ ուդի կատարումներում օգտագործել է լյուտնյայի և կիթառի կատարողական հնարքները։ Անսամբլի կազմում շրջագայել է տարբեր երկրներում (Ուրուգվայ, Բրազիլիա, Արգենտինա)։ 1986 թվականին Բաքվում արևելյան երկրների երաժիշտների հետ մասնակցել է ժողովրդական նվագարանների միջազգային առաջին մրցույթին և արժանացել 2-րդ մրցանակի։

1986 թվականից աշխատել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։ Հանդիսանում է դպրոցի ուդի դասարանի հիմնադիրը։ 2003 թվականին, առողջական վիճակից և ոչ միայն այդ պատճառով, ելնելով, հրաժարվել է բեմական գործունեությունից և դասավանդել մինչև կյանքի վերջը[2]։ Նրա անունը ընդգրկվել է «Հայուհիներ» երկհատորյա հանրագիտարանում

Ընտանիք

Հայրական կողմից եղել է Կամսարականների իշխանական տոհմի ժառանգորդ։ Եղել է նաև հաղորդավար, «3-րդ ալիք» հեռուստաընկերության հիմնադիր Կարեն Քոչարյանի կինը։

Դուստրը՝ Կարինե Քոչարյանը,ծնված 1992 թվականի ամուսնացել է և 2019 թվականից բնակվում է ԱՄՆ-ի Յուտա նահանգում։ Աշխատում է,որպես գրաֆիկական դիզայներ «Calltower» ընկերությունում։

Ծանոթագրություններ

  1. Անահիտ Կիրակոսյան, Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ, Երևան 2011
  2. Լիլիթ Կարապետյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում

Արտաքին հղումներ

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!